Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ 29.01- 01.02.

20200123_105524
Ձմեռային պարտեզ
Դդմածես

Հունվարի 29
Տեսնենք դդումի մեջ ին՞չ կա։
Հունվարի 30
Տնկում ենք դդումի կորիզները
Հունվարի 31
.Դդումներով նկարաշարք
.Դդմագովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Դդումը ձին հեծել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Թոնրատան մոտեցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Բրինձ, չամիչ, մեղր ու յուղ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Ուր փորի մեջ լցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Տաք թոնրի մեջ էփել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Մեր սեղանին բազմել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Մերդ կերավ ղափամա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Քեզի բերավ թամադա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:
Փետրվարի 1
Ղափամայի պատրաստում և համտեսում։
Երգ՝ Ղափամա