Posted in Uncategorized

Սեմինարներ

Հունիս ամսվա կայացած սեմինարներին ցավոք չեմ մասնակցել, քանի որ քաղաքում չեմ եղել։ Իսկ
հուլիսի մեկին կազմակերպված Վարդավառի ծեսին սիրով ներկա կլինեմ։

Posted in Հաշվետվություն, Ամառային պարտեզ, Uncategorized

Հունիս ամսվա հաշվետվություն

20200612_111751

Խենթ, ուրախ ամառ։ Մեզ ոչինչ չի խանգարում մեր օրերն ավելի հետաքրքիր դարձնելուն։ Շարունակում ենք մեր առցանց-հեռավար աշխատանքը։ Այս ամսվա մի մասը եղել եմ արձակուրդում, չնայած չեմ կարծում, որ արձակուրդը պետք է խանգարեր իմ աշխատանքին։ Նույն տեմպով, առանց դադարի շարունակել եմ  հեռավար աշխատանքս ամբողջ ամսվա ընթացքում։

01.06-05.06 շաբաթվա ամփոփում

08.06-12.06 շաբաթվա ամփոփում

15.06-19.06 շաբաթվա ամփոփում

Սոֆին Քոլեջում

Բակային գործունեություն

Ընտանեկան նախագծեր՝

Հանձնեցի նաև իմ դիպլոմային նախագիծը՝ «Խաղողի արահետ»։

Պարտիզպուրակային գործունեություն՝

Մայրիկի օրագիր

Գրիգորյան Անահիտ

Մասնակցել եմ մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովներին Microsoft Teams հարթակում:

Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Մայրիկի օրագիր

19390520_1386467084741134_3094184673441368074_oՄարդու կյանքի ռիթմն այնքան արագ ընթացքի մեջ է, որ շատ հաճախ բազմազբաղ և հագեցած առօրյայում չես հասցնում բավարար ժամանակ հատկացնել երեխայիդ՝ միասին խաղալու, նկարելու, որևէ համեղ բան պատրաստելու և, վերջիվերջո, նրան լավ ճանաչելու համար: Աշխատող մայրիկի համար հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը նոր շրջան բացեց: Այս օրերի ընթացքում հասկացա մի կարևոր բան. տղաս մեծացել է: Այնքան է մեծացել, որ ուղղակի «չեմ նկատել», այնքան է մեծացել, որ հասցրել է սիրահարվել:
# Մայրիկի օրագրից
Ժամը՝ 01:55
— Յո՛ւր, ընկերներիդ կարոտե՞լ ես:
— Дааа.
— Ո՞ւմ ես կարոտել:
— Ալիսային, ԳՌիգին, ԱՌսենին и ту девочку в красном платье.
— Լիայի՞ն:
— Дааа (քթի տակ ժպտում է):
— Սիրո՞ւն է Լիան:
— Дааа, она красавица, а я красавчик.
— Սիրո՞ւմ ես Լիային:
— Ըհը, я буду для нее петь. Где моя гитара? Буду петь Любооооооовь.
Մենք տեսնում ենք մեր երեխայի աճը որոշակի ժամանակաշրջանի համեմատ, իսկ զարգացման ընթացքը շատ հաճախ աննկատ է անցնում: Անցած տարվա համեմատությամբ նկատում եմ, որ իմ ռուսախոս տղան սկսել է առավել լավ խոսել իր մայրենի լեզվով, առավել հմուտ է օգտագործում մկրատը, մատիտը, ջրաներկը և այլն: Այս ամենը տեսել են նրա դաստիարակները, ում հետ նա անցկացրել է իր օրվա մեծ մասը: Այժմ ես ոչ միայն տեսնում եմ արդյունքը, այլ ինքս մասնակից-ականատեսն եմ նրա զարգացման գործընթացին: 3 տարի պարտեզ հաճախող տղաս սովորել է պարտեզի ակտիվ միջավայրին, առօրյային, իր ընկերների հետ անմիջական շփմանը: Այս ընթացքում փորձում ենք ապահովել հագեցած առօրյան, հեռավար շփումն ընկերների, իր սիրելի դաստիարակի հետ: Միասին հետևում ենք դաստիարակի բլոգին, նայում ընկերների տեսանյութերը, միասին տեսանյութեր նկարահանում: Այս ամենը մեզ շատ է մտերմացրել, վայելում ենք մեզ տրված հնարավորությունը, միասին նկարում ենք, ներկում, խաղում, երգում, մարզվում, համեղ ուտեստներ պատրաստում:

Խոհանոցում Յուրին է…
Ծիածան
Զատիկը մեր ընտանիքում
Յուրիի առօրյայից
Այլընտրանքային նկարչություն

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք, Uncategorized

04.05-08.05 շաբաթվա ամփոփում

20200213_103111

Գարնանային լուսավոր ու ջերմ օրերը շարունակվում են։

Բնագիտական փորձեր կատարել սիրում են բոլոր երեխաները, անգամ մեծերը։ Բնագիտական փորձեր

Մարզական օր։ Առողջ ապրելը շատ կարևոր է մեր և մեր երեխաների կյանքում։ Նրանց ոչինչ չի խանգարում լինել բակում, վազվզել, հեծանիվ քշել, նույնիսկ հայրիկի և մայրիկի հետ ճոճվել։

Երեխաները հայտնվել են  խոհանոցում։ Մայրիկի օգնությամբ պատրաստում են իրենց սիրելի ուտելիքը։

Միշտ չէ, որ նկարելու համար վրձին է պետք։ Բանջարեղենով նույնպես հնարավոր է այլընտրանքային նկարչություն կատարել։

Երեխաները պատմում են, թե ինչ մասնագետներ են դառնալու, երբ մեծանան։

Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Խելացի Յուրին

19390520_1386467084741134_3094184673441368074_o

– Մամ, я хочу разные такие аттракционы.
– Յուր, չենք կարող գնալ քո սիրած խաղերը խաղալու, քանի որ վիրուս է տարածված։
֊ Вирус? Какой ещё вирус?
– Կորոնավիրուս, Յուր։
֊ Коронавирус?
Մի քանի րոպե մտածելուց հետո.
֊ Мам, а может поможет антивирус?
🤔🤔🤔

Posted in Հեռավար աշխատանք, Մարզական օր, Uncategorized

Մանկության խաղեր

Մեր այսօրվա թեման է՝ ընտանեկան և բակային խաղեր՝ լոտո, շաշկի, դոմինո, կլաս, ռեզին, պարան, գնդակ, չինգաչունգ,պարկերով խաղ։ Գնում ենք մանկության հետքերով։

Ղասաբյան Իննա

Մանասերյան Միքայել

Սիդոյան Նարեկ

 

Posted in Մարզական օր, Uncategorized

Ջրային խաղ

Այսօր երեխաներն ընտանիքի անդամների հետ խաղում են ջրային խաղ։ Խաղը մրցութային է, խաղում են տան անդամներից որևէ մեկի հետ։

Ղասաբյան Իննա

Սիդոյան Նարեկ

Մանասերյան Միքայել

Ղորղանյան Մարգարիտա