Posted in Uncategorized

Բնագիտական փորձ

Այսօր, մեր շատ սիրելի Նելի Արղությանի հետ սովորեցինք, թե ինչպես երկու գույն գոաշները խառնենք իրար ստանանք նոր՝ երրորդ գույն։

Դեղին+ կապույտ= կանաչ

Կարմիր+դեղին= նարնջագույն

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ուրախ փետրվար, ծեսերով տոներով լի ամիս։ Ամիսը սկսեցինք և ավարտեցինք Թումանյանով, չնայած Թումանյանի բանաստեղծություններն ու հեքիաթները միշտ են խմբում։ Ունեցանք նաև ծնողների հետ Թումանյանական հարցազրույց ։ Բեմադրեցինք, թատրոնի վերածեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից

«Ծիտը»

«Ճամփորդները»

Մխիթար Սեբաստացու ծննդյան օր.

Երբ բլբլում են սեբաստացիները

Պատրաստվում ենք Տեառնընդառաջի։ Իսկ Տեառնընդառաջի հալվան, գաթան մեր ձեռքերով պատրաստեցինաք, որն ամենահամովն էր։

Համով գաթա,մեկ շաբաթվա ամփոփում

Երգուսուցում

Երգերով լի օր

Տեառնընդառաջ

Կրթահամալիրում  մեկնարկեց հնգօրյա վերապատրաստման այս տարվա առաջին փուլը։ Այս անգամ մասնակիցները Հրազդանի թիվ 16 մանկապարտեզի դաստիարակներն էին։ 

Վերապատրաստման առաջին օր

Վերապատրաստման երրորդ օր

Եվս մեկ օր վերապատրաստվողնրի հետ

Բարեկենդան

Ընկեր Սոնան թխվածքաբլիթ է պատրաստում

Այլընտրանքային նկարչություն

Ընկերասեր Լիլին

Ղորղանյան Մարգարիտա

Դաստիարակների լաբարատորիա

Պարի սեմինար

Խոսքի մշակույթ

Թումանյանական օրեր

Մայրենի լեզվի օրեր

Posted in Uncategorized

Բարեկենդան

Բուն բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է: Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ՝ «Բարիկենանք»։

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է համարվում։

Posted in Uncategorized

Մայրենի լեզվի օրեր

Նախագիծ` Մայրենի լեզվի օրեր

Անվանումը ՝ բլբլոց

Նախատեսված է՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ Նախակրթարանի սաներ, դաստիարակներ

Իրականացման տևողությունը՝ 1-2 օր

Խնդիրներ՝ հարցերի միջոցով զարգացնել երեխայի երևակայությունը, բանավոր խոսքի զարգացում, ուշադրության կենտրոնացում, էմոցիաների տարբերում

Նպատակը`բանավոր խոսքի զարգացում, ճիշտ էմոցիայի և մտքի արտահայտում, ազատ կարծիք հայտնելու հնարավորություն

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ լսել, խոսել, մտածածը արտահայտել

Միջավայրը ՝ խմբասենյակ

Անհրաժեշտ գործիքներ՝ հեռախոս, ձայնագրության սարք

Նախագծի իրականացման  ընթացքը՝օրվա ընթացքում երեխաներին հարցեր տալ և բլբլոցները ձայնագրել

Արդյունք՝ 2-4 տարեկաններին ներգրավել խոսքի մեջ

Երեխաների հետ զրույցի արդյունքը ներկայացված է սղագրաված

 

 Հարցեր
 1.Ի՞նչ է ժպիտը։
2.Ո՞վ է հրամայում։
 3.Ի՞նչ է անձրևը։
4.Ի՞նչ է տխրությունը։
5.Ի՞նչ է ծիծաղելը։
Ո՞վ է հրամայում։

-Ո՛չ մեկը։
 -Ձեր տանը կա՞ ինչ-որ մեկը, ով հրամայում է.
 – Ո՛չ։
 -Տխրություն, էդ նշանակում ա տխրություն, այսինքն՝ նշանակում ա, որ նեղացել ա.
-Լիլի՛, քո կարծիքով ի՞նչ է ժպիտը.
-Ուրախություն։
 -Լիլի՛, ի՞նչ է անձրևը.
-Անձրև, նշանակում ա վերևից կաթել։
 -Սառա՛, ի՞նչ է ժպիտը .
 -Ուրախ։
-Տաթև՛ ի՞նչ է ժպիտը,- սիրուն։
-Իսկ ի՞նչ է տխրելը։
 -Գեշ(Տաթև)
 -Գեշ, լացել (Նարեկ)
 -Ո՞վ է հրամայում։
 -Ալիսան, Ալիսան( Նարեկ)
 -Տաթև՛ ձեր տանը, ո՞վ է հրամայում.
-Տատիկս։
-Իմ տանը, իմ մաման ա հրամայում ու իմ պապան։ (Սառա)
 -Իսկ հրամայելը լա՞վ բան է
 -Ո՛չ ։(Սառա)
 -Ո՞վ է հրամայում.
-Ե՛ս(Ալիսա).
-Իսկ լա՞վ է հրամայելը.
֊Հա։
 -Ինձ կհրամայե՞ս.
 ֊Հա՛։
-Հրամայի՛ր։
 -Իսկ ի՞նչ է ծիծաղելը.
-Ուրախ, ժպիտ։(Ալիսա)
-Իսկ ի՞նչ է ժպիտը.
-Ուրախ, մեծ բերանով ծիծաղել(Սառա)
Posted in Uncategorized

Եվս մեկ օր վերապատրաստվողների հետ

Նորից մեզ հյուր էին եկել  Հրազդանի N16 մանկապարտեզի փորձառու դաստիարակները։ Բարեկենդանի տոնին ընդառաջ պատրաստեցինք դիմակներ։ Իսկ Տիկին Մարինեն մեզ սովորեցրեց գարնան մասին  մի նոր երգ, որի բառերի հեղինակը Հովհաննես Թումանյանն էր։