Posted in Աշխատանքային նախագիծ, Աշնանային պարտեզ

Աշխատանքային շաբաթվա նախագիծ 31.08-04.09

20200612_113331ՀՀ պարետի որոշումը, աշխատակարգը և անվտանգության կանոնները նախակրթարանում

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30—Նախաճաշ
  • 10:30-11:00`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • 11:00-12:15-Աշնանային  լողափ
  • 12:30-13:00—Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհում:
  • Երկուշաբթի
    • Բակում պատրաստում ենք մրգային աղցան
  • Երեքշաբթի
    • Նոր սեբաստացիների մուտքը նախակրթարան
  • Չորեքշաբթի
    • Ռոդարիական մարմնամարզություն։ Աթոռներով մրցութային խաղ
  • Հինգշաբթի
    • Ես սեբաստացի եմ։ Բլբլում են հին սեբաստացիները
  • Ուրբաթ
    • Ծննդյան շնորհավորանք

Շաբաթվա երգ՝ 

Արև, արև

Բանաստեղծություն

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Posted in Որոշում

ՀՀ պարետի որոշումը, աշխատակարգը և անվտանգության կանոնները նախակրթարանում


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։

  • Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլ․ մատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  • Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
    Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
Posted in Ամառային պարտեզ, Աշխատանքային նախագիծ

24.08-28.08 շաբաթվա նախագիծ

  • 8:45-17։00-Աշխատանքային 
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:

Երկուշաբթի– Երևակայական մրգային պատկերներ:

Երեքշաբթի– Ռոդարիական մարզական հավես օր։

Չորեքշաբթի– Բնագիտական փորձ: Երկու տարբեր գույների միաձուլումից ստանում ենք`երրորդ գույնը:

Հինգշաբթի– Պատրաստում ենք խնձորի, սալորի չիր, մուրաբա։

Ուրբաթ– Պատրաստում ենք ինքնաշեն նավակներ:

Posted in Ճաշացանկ

284.08-28.08 Ճաշացանկ

Երկուշաբթի

  • Նախաճաշ– Միրգ, ձմերուկ, բիսկվիթ, պանիր, հաց
  • Ճաշ– Վարունգ, լոլիկ, հավով բրնձով ապուր, հաց, պանիր
  • Հետճաշիկ– Աղցան, հաց, կարտոֆիլի պյուրե

Երեքշաբթի

  • Նախաճաշ– Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
  • Ճաշ– Աղցան, կրծքամսով կոտլետ, վերմիշելով փլավ, մածուն
  • Հետճաշիկ– Պանիր, հաց, ձմերուկ, բիսկվիթ

Չորեքշաբթի

  • Նախաճաշ- Միրգ, բիսկվիթ, պանիր, հաց
  • Ճաշ-Աղցան, տոլմա, պանիր, հաց
  • Հետճաշիկ- Վարունգ, պղպեղ, ջեռոցի կարտոֆիլ, հաց

Հինգշաբթի

  • Նախաճաշ- Միրգ, ձու, կարագ, պանիր, վարունգ, հաց
  • Ճաշ-Աղցան, կոլոլակով ապուր, հաց
  • Հետճաշիկ- Բիսկվիթ, կոմպոտ, պանիր, հաց

Ուրբաթ

  • Նախաճաշ– Միրգ, կոմպոտ, պանիր, հաց, ալլադիկ
  • Ճաշ- Գազար, վարունգ, վերմիշելով ապուր, հաց, պանիր
  • Հետճաշիկ- Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց, վարունգ։
Posted in Հաշվետվություն

Դաստիարակի գործունեության թվային ցուցանիշներ

20200801_1049221. Այս տարի դպիրում հրապարակված հոդված չունեմ։

2. Բլոգում ունեմ 2 մանկավարժական պատում, որոնք չեն հրապարակվել որպես հոդված։

3. Ընտանեկան նախագծերին  մասնակցել են՝

  • մարտ֊ 18 սանից 17֊ը,
  • ապրիլ֊ 17 սանից 17֊ը,
  • մայիս֊ 17 սանից 4֊ը։

4. Հուլիս, օգոստոս ամիսներին չեմ աշխատել ֆիզիկական միջավայրում, բայց ունեցել եմ 5 հաճախող սան։

5. Հարգելի պատճառով չեմ կարողացել մասնակցել սեմինարներին։

6. Մասնակցել եմ սեպտեմբերից փետրվար իրականացրած վերապատրաստումներին։

7. Այլ գործընկեր պարտեզ չեմ ունեցել։

8. Վճարվող արձակուրդ՝

  • մայիսի 11-ից մայիսի 22-ը
  • հունիսի 1-ից հոնիսի 18-ը

Չվճարվող արձակուրդ՝

  • հունիսի 19-ից մինչև օրս …

9. Մասնակցել եմ լաբորատորիայի կողմից ստեղծած ծեսերին ՝

  • Խաղողածես
  • Ատամհատիկի ծես
  • Ծննդյան ծես
  • Վարդավառի ծես

10. 2019֊2020 ուստարվա բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշները՝

  • Սեպտեմբեր– 30 նյութ, 42 դիտում, 17 մուտք
  • Հոկտեմբեր– 26 նյութ, 41 դիտում, 21 մուտք
  • Նոյեմբեր– 25 նյութ, 36 դիտում, 19 մուտք
  • Դեկտեմբեր– 18 նյութ, 37 դիտում, 16 մուտք
  • Հունվար– 25 նյութ, 205 դիտում, 66 մուտք
  • Փետրվար– 28 նյութ, 376 դիտում, 86 մուտք
  • Մարտ– 31 նյութ, 831 դիտում, 289 մուտք
  • Ապրիլ– 40 նյութ, 717 դիտում, 272 մուտք
  • Մայիս– 18 նյութ, 210 դիտում, 98 մուտք
  • Հունիս- 29 նյութ, 222 դիտում, 82 մուտք
Posted in Uncategorized

Սեմինարներ

Հունիս ամսվա կայացած սեմինարներին ցավոք չեմ մասնակցել, քանի որ քաղաքում չեմ եղել։ Իսկ
հուլիսի մեկին կազմակերպված Վարդավառի ծեսին սիրով ներկա կլինեմ։

Posted in Հաշվետվություն, Ամառային պարտեզ, Uncategorized

Հունիս ամսվա հաշվետվություն

20200612_111751

Խենթ, ուրախ ամառ։ Մեզ ոչինչ չի խանգարում մեր օրերն ավելի հետաքրքիր դարձնելուն։ Շարունակում ենք մեր առցանց-հեռավար աշխատանքը։ Այս ամսվա մի մասը եղել եմ արձակուրդում, չնայած չեմ կարծում, որ արձակուրդը պետք է խանգարեր իմ աշխատանքին։ Նույն տեմպով, առանց դադարի շարունակել եմ  հեռավար աշխատանքս ամբողջ ամսվա ընթացքում։

01.06-05.06 շաբաթվա ամփոփում

08.06-12.06 շաբաթվա ամփոփում

15.06-19.06 շաբաթվա ամփոփում

Սոֆին Քոլեջում

Բակային գործունեություն

Ընտանեկան նախագծեր՝

Հանձնեցի նաև իմ դիպլոմային նախագիծը՝ «Խաղողի արահետ»։

Պարտիզպուրակային գործունեություն՝

Մայրիկի օրագիր

Գրիգորյան Անահիտ

Մասնակցել եմ մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովներին Microsoft Teams հարթակում: