Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ

20190821_154930

16.09.2019-20.09.2019

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ 02.09-13.09.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն.
  • Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է տնից-նախակրթարան ճանապարհից:  Նրանք ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը,կերակրում են ծովախոզուկներին :Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00 Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն,օրվա ամփոփում, տուն ճանապարհել
  • Երկուշաբթի — Մրգերից, բանջարեղենից առանձնացնում և դիտարկում ենք սերմերը:Խոշորացույցով դիտարկում և նկարագրում ենք մեծ,փոքր, ծանր, թեթև սերմերը:
  • Երեքշաբթի — Ռոդարիական ուրախ մարմնամարզություն: Գնդակները դասավորում ենք ըստ գույների:Սերմանացան ջերմոց -լաբորոտորիայում տիկին Շողիկի հետ
  • Կերակրում ենք կենդանիներին:
  • Չորեքշաբթի -Ես կարողանում եմ մեծ հեծանիվ քշել:
  • Հինգշաբթի- Այընտրանքային նկարչություն : Նկարում ենք բակի մեծ քարերի վրա: Ռոդարիական խաղ<< Արահետ>>
  • Ուրբաթ — Մրգերով, բանջարեղենով տիկնիկային թատրոն:

Սեմինար պարապմունք

  • Սեպտեմբերի 17
  • 13։30-14։30՝ երաժշտության, պարի պարապմունք Մարինե Մկրտչյանի հետ
  • Սեպտեմբերի 18
  • 13։30-14։30՝ երաժշտության, պարի պարապմունք Մարինե Մկրտչյանի հետ
  • Սեպտեմբերի 19
  • 13։30-14։30. մարզական պարապմունք Անդրանիկ Դարբինյանի հետ

Նախագծեր`

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Advertisements
Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Թզուկներ և հսկաներ

Այսօր խաղացինք մեր ազգային խաղերից  “թզուկներ և հսկաներ”խաղը։Երեխաների ոգևորությունը կրկնապատկվեց,  երբ սկսեցին իրենք վարել խաղը։

Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Մրգային աղցան

Նախաճաշին պատրաստեցինք մրգային աղցան: Մրգերը հաշվեցինք, խմբավորեցինք,կտրատեցինք, բաժանեցինք երկու հավասար մասի : Աղցանը լցրեցինք բաժակների մեջ և հավեսով կերանք: Միրգ չուտող երեխաներն էլ սկսեցին ուտել:

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Հաշվետվություն 09.09.2019-13.09.2019

Սեպտեմբերի 09.09.2019-13.09.2019

Սեպտեմբերին նոր ընդունված Անաիսան և Ասյան արդեն լաց չեն լինում: Նոր սեբաստացիներն արագ ընտելացան պարտեզային միջավայրին:

Առավոտյան ընդունելությունը բակում է: Խոշորացույցով դիտարկեցինք ծաղիկները,քարերը:Պարզեցինք,որ երբ խոշորացույցով նայում ենք, ամեն ինչ մեծ է երևում:Զարմանք հրճվանք:Երեկոյան Հեսուն,Տիգրանը խնդրեցին ծնողներին,որ իրենց համար խոշորացույց գնեն: Առավոտյան ծես

Տարատարիք խմբի ամենաուրախալի և զվարճալի գործունեությունն ուրախ մարմնամարզությունն է: Մեր նվեր ստացած գնդակներով խաղացինք Ռոդարական խաղ: Նպատակը՝ գույների ճանաչում, ուշադրության զարգացում: Ուրախ մարմնամարզություն

Խմբիս 4 տարեկաները շատ են սիրում բնագիտական փորձերը: Սարգիսը ասում է

-Ընկեր Աննա այսօր փորձ անելու ենք, ես ֆոկուզների խնդիրները շուտ եմ գտնում:Բնագիտական փորձ

Աշնանայի համեղ մրգերով ամեն օր համտեսում ենք,հաշվում, աղցան պատրաստում:

Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Առավոտյան ծես

Առավոտյան ընդունելությունը բակում է: Խոշորացույցով դիտարկեցինք ծաղիկները,քարերը:Պարզեցինք,որ երբ խոշորացույցով նայում ենք, ամեն ինչ մեծ է երևում:Զարմանք հրճվանք:Երեկոյան Հեսուն,Տիգրանը խնդրեցին ծնողներին,որ իրենց համար խոշորացույց գնեն:

Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ

09.09.2019-13.09.2019

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ 02.09-13.09.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն.
  • Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է տնից-նախակրթարան ճանապարհից:  Նրանք ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը,կերակրում են ծովախոզուկներին :Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00 Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն,օրվա ամփոփում, տուն ճանապարհել
  • Երկուշաբթի — Խոշորացույցով դիտարկում ենք ծաղիկները, ծառերը, սերմերը, մրջնանոցը:
  • Բնագիտական փորձ << Հրաբուխ>>, <<Ջրի վրա>>
  • Երեքշաբթի — Կերակրում ենք կենդանիներին, ինքնաշեն խաղալիք , << Թելով հեռախոս>>
  • Չորեքշաբթի -Ծննդյան ծես… Մրգային աղցան
  • Հինգշաբթի- Ռոդարիական խաղ<< Արահետ>>
  • Ուրբաթ — Մրգերով, բանջարեղենով կերպարների պատրաստում:

Նախագծեր`

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Հաշվետվություն 02.09.2019-06.09.2019

20190821_154930.jpg

Սեպտեմբերի 2- ին երեխաները պարտեզ եկան խաղալիքներով:Նոր ընդունված 2-3 տարեկան սեբաստացիները մի պահ հավեսով խաղացին իրենց խաղալիքներով, նույնիսկ մոռացել էին մայրիկներին:Հետո 2 տարեկանները սկսեցին լաց լինել:Տուն-պարտեզ, մայրիկ-դաստիարակ միանգամից ինչպե՞ս  հարմարվեն:ժամանակ է պետք:Նոր ընդունվածներն ութն են :Այս շաբաթ լացելու,սիրելու հետազոտելու,ուրախացնելու օրեր էին:Միայն Անաիսան է առայժմ ,որ չի մնում,բայց հետո լավ էլ կմնա:ՈՒսումնական տարին սկսեցի նորեկ սեբաստացի ծնողների հետ հանդիպելով:

Հանդիպեցի Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկան նոր սեբաստացիների և նրանց ծնողների հետ:Ծանոթացում, զրույց,շփում:Երբ նոր սեբաստացիները տեսան ծովախոզուկներին, ձկներին,շատ ուրախացան: Հետո խաղացին ավազով: Տիգրանի մայրիկն ասաց.

-Շատ լավ կլինի, որ այս կրթական ծրագիրը տանը շարունակվի:

Իհարկե, դաստիարակ-երեխա- ծնող հարաբերությունը միշտ ընտանեկան ջերմ միջավայրում պետք է լինի:Ես չեմ ուզում առանձնացնել պարտեզի և ընտանիքի միջավայը:Երեխան ինչպես տանն է իրեն լավ զգում, այնպես էլ պետք է պարտեզում զգա:

Նոր Սեբաստացիները

Իմ նվեր խաղալիքը

Մեր նվեր ստացած գունավոր գնդակներով այսօր առանձնացրեցինք կապույտ, կանաչ և դեղին գնդակները և խաղացինք ուշադրությունը զարգացնող խաղ:Պատին նախապես փակցրել էինք կապույտ, կանաչ և դեղին շրջանները: Կապույտ գնդակը պետք է հայտնվեր կապույտ շրջանի մեջ, կանաչ գնդակը՝ կանաչ շրջանի, դեղին գնդակն էլ պետք է հայտնվեր դեղին շրջանի մեջ:

Կապույտ, կանաչ, դեղին

Երեխաները սիրով և հավեսով են կավով խաղում:Մոտորիկայի զարգացում:

Տեխնոլոգիա

Արևելյան դպրոցի Մերի Գրիգորյանի 2-րդ դասարանցի սեբաստացիները եկել էին քոլեջ -պարտեզ: Միասին երգեցինք և ուրախացանք:

Սեբաստացիներով

Դաստիարակի օրագիր, նորեկները:

Նոր Սեբաստացիները

Մեր օրը

Օր օրի լացող նորեկ սեբաստացիները հարմարվում են:

Այս շաբաթ աշնանային լողափ ծրագիրը չստացվեց: Ծնողները շատ էին ուզում,որ երեխաները լողային, բայց ասացին, որ աշուն է,թող մնա ամռանը:

Ցանկալի է, որ տարատարիք խմբերում 2 տարեկան մեկ երեխայից ավելի չլինի:

Հիմնականում 2 տարեկանները մամա են ասում դաստիարակներին:

Շատ եմ ուզում, որ խմբի բոլոր երեխաները քնեն, բայց դեռ նոր ընդունված երեխաները լավ ճաշերից հրաժարվում են, իսկ թերի անունդով 9:00-17:00 երեխան չի կարող պարտեզում մնալ: Այդ պատճառով լավ չուտող երեխաներն այս ամիս մնում են օրվա կեսով: Հետո,երբ ամեն բան ուտեն, կմնան ամբողջ օրով: