Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք

08.06-12.06 շաբաթվա ամփոփում

20200612_113350Այս շաբաթն ավելի ընտանեկան էր։ Արսենը տանը որևէ գործողություն անելիս ինձ կանչում է , որ իրեն տեսանկարահանեմ։  Մեդիակրթությունը միշտ մեր տանն է։

Արսենը միշտ է երևակայում։ Այս անգամ հանձնարարված էր իրեն՝ նկարել երկիր մոլորակը և պատմել, թե ինչ գիտի մոլորակի մասին։

Արսենը ամեն օր արթնանում է մի նոր բան սովորելու ակնկալիքով։ Տան բոլոր իրերը ենթարկվել են չափման, քանի որ նա ոտնաչափով և թիզով չափել է սովորել։

Խնամում ենք բակը, տնկում ենք ծաղիկներ։

Նարեկը միշտ պապիկի և հայրիկի հետ գնում է մարզվելու։ Արդեն շատ վարժ ինքնագլոր է վարում։

Այս անգամ իր մտորումները մեզ հետ կիսեց Ագջոյան Յուրիի մայրիկը՝  Անահիտը։ Ում գեղեցիկ պատումը լրացվեց դաստիարակի օրագրում։

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք

01.06-05.06 շաբաթվա ամփոփում

Շարունակում ենք մեր հեռավար աշխատանքը։ Այս ամառային ու տաք օրերին ջրային և մարզական խաղերն անպակաս են մեր առօրյա գործունեություններից։

Ամիսը սկսեցինք շնորհավորանքով։ Ղասաբյան Իննան շնորհավորում է իր ընկերների Հունիսի մեկը։

Օրվա ընթացքում Արսենը միշտ իրեն զբաղմունք է գտնում։ Այս անգամ պլաստիլինով մրգեր և բանջարեղեններ է պատրաստում։
Այս օրերին մեզ անհրաժեշտ է իմունային համակարգը բարձրացնող սնունդ, հյութեր։ Թիթիզ Իննան առաջարկում է բնական հյութ, որն իր ձեռքով է պատրաստել։
Պարտաճանաչ Իննան ամեն օր իր հետաքրքիր տեսանյութերն է ներկայացնում։ Այս անգամ խաղում է ջրային խաղ։

Արսենը շատ է սիրում մարզվել։ Ամեն օր հեծանիվ է վարում, գնդակ խաղում, վազվզում բակում։

Posted in Հեռավար աշխատանք, Աշխատանքային նախագիծ

01.06-05.06 շաբաթվա նախագիծ

20200530_205444Անվանումը՝ «Առցանց ուսուցման նախագիծ»։
Նախատեսված է 2-5 տարեկանների համար։
Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Իրականացման տևողությունը՝01.06-05.06
Նպատակը՝
Ամրապնդել ընտանիք-սան-դաստիարակ կապը։
Խնդիրները՝
Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։
Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։
Միջավայրը` տուն, բակ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝
Երկուշաբթի- Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Իմ օրը տեսաֆիլմ։
Երեքշաբթի- Ես անում եմ այն, ինչ մայրիկս կամ հայրիկս։

Չորեքշաբթի- Պատրաստում ենք ամառային հյութ։ Երեխաները մայրիկների օգնությամբ պատրաստում են ելակով կամ որևէ այլ մրգերով բնական հյութեր։

Հինգշաբթի- Ջրային խաղ։ Մեզ անհրաժեշտ է երկու դույլ։ Առաջին դույլի մեջ լցնում ենք ջուր և գնդակներ։  Ոտքերով վերցնում ենք այդ գնդակները և լցնում երկրորդ դույլի մեջ և չփչփացնում։

Screenshot_20200530-190043_Gallery

Ուրբաթ– Իմ օրը բակում, զբոսանք, բակային խաղեր, հեծանիվ վարել…

Շաբաթվա հեքիաթներ՝

“ԻՆՉՊԵՍ ՓՈՔՐԻԿ ԿԵՆԳՈւՐՈւՆ ԴԱՐՁԱՎ ԻՆՔՆՈւՐՈւՅՆ”

Ջաննի Ռոդարի Ալիս-Գլորիկը

 

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք

25.05-27.05 շաբաթվա ամփոփում

20200524_134708Ծաղիկներ խնամելն Արսենի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։
Կենդանիները սիրում են մարդկանց հետ շփվել։ Արսենի ուրախությանը չափ չկար, երբ հանկարծ բակում նկատեց մի փոքրիկ կրիա։

Արսենը սկսել է արդեն ռուսերեն բանաստեղծություններ ասել։

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք

Մայիս ամսվա հաշվետվություն

20200523_140259Գարնանային օրերը գնալով ավելի ու ավելի են տաքանում։ Իսկ մենք շարունակում ենք մեր հեռավար աշխատանքը։ Այս ամիս երեխաների հետ աշխատել եմ 2 շաբաթ՝ ամսվա առաջին շաբաթն արդեն քննարկած նախագիծով և վերջին շաբաթը։

04.05-08.05 շաբաթվա ամփոփում

25.05-27.05 շաբաթվա ամփոփում

Մասնակցեցինք Մայիսյան 15-րդ բաց հավաքին, որտեղ Քոլեջը ներկայնում էր իր մարզական ֆիլմերով։

Այս ամսվա ընթացքում փորձել եմ վերջնական տեսքի բերել իմ դիպլոմային աշխատանքը։

Մեզ տրվեց շատ լավ առիթ՝ վերհիշելու մեր ակունքների՝ գերդաստանի մասին։ Ես փորձեցի իմ ունեցած տեղեկությունները հավաքել և գրի առնել։ Չնայած ամեն անգամ, երբ խոսք է լինում իմ նախնիների մասին, միշտ կարծում եմ, որ ես շատ քիչ տեղեկություն ունեմ նրանցից։

Մասնակցել եմ մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովներին Microsoft Teams հարթակում և գրական ակումբին։

Մայիս ամսվա ընթացքում  կատարած մեր ընտանեկան նախագծերը:

Իմ Քոլեջը

My family

Բնագիտական փորձեր

Իմ ինքնաշեն ժամացույցը

Բակի խնանք, ջրում ենք ծաղիկները

Մեր բակի կրիան

Стишки

Մայիսի 11-ից մայիսի 22-ը եղել եմ արձակուրդում։

Այս ամիս մասնակցել է 4 ընտանիք նաև ունենք արձակուրդում գտնվող ընտանիքներ։