Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք, Uncategorized

04.05-08.05 շաբաթվա ամփոփում

20200213_103111

Գարնանային լուսավոր ու ջերմ օրերը շարունակվում են։

Բնագիտական փորձեր կատարել սիրում են բոլոր երեխաները, անգամ մեծերը։ Բնագիտական փորձեր

Մարզական օր։ Առողջ ապրելը շատ կարևոր է մեր և մեր երեխաների կյանքում։ Նրանց ոչինչ չի խանգարում լինել բակում, վազվզել, հեծանիվ քշել, նույնիսկ հայրիկի և մայրիկի հետ ճոճվել։

Երեխաները հայտնվել են  խոհանոցում։ Մայրիկի օգնությամբ պատրաստում են իրենց սիրելի ուտելիքը։

Միշտ չէ, որ նկարելու համար վրձին է պետք։ Բանջարեղենով նույնպես հնարավոր է այլընտրանքային նկարչություն կատարել։

Երեխաները պատմում են, թե ինչ մասնագետներ են դառնալու, երբ մեծանան։

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք

27.04-01.05 շաբաթվա ամփոփում

20200319_145717Այսօր երեխաներն ընտանիքի անդամների հետ խաղում են ջրային խաղ։ Խաղը մրցութային է, խաղում են տան անդամներից որևէ մեկի հետ։

Մեր թեման է՝ ընտանեկան և բակային խաղեր՝ լոտո, շաշկի, դոմինո, կլաս, ռեզին, պարան, գնդակ, չինգաչունգ,պարկերով խաղ։ Գնում ենք մանկության հետքերով։
Մեր խմբի երեխաները շատ ինքնուրույն են։ Կարողանում են ինքնուրույն հագնվել, ճիշտ լվացվել և ուտել  ճաշը։ Ես կարողանում եմ

Երեխաները պատմում են իրենց սիրելի խաղալիքի մասին, թե ով է գնել, ինչ է խաղալիքի անունը։

Այլընտրանքային նկարչություն աղով, անձեռոցիկով։

Դաստիարակի օրագիր

Յուրիի խոստովանությունը

Խելացի Յուրին

Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

20200405_104824

Գարնանային ջերմ ու տաք օրերը շարունակվում են և գնալով ավելի ու ավելի են տաքանում։ Կարծես արդեն սովորական է դարձել առցանց-հեռավար աշխատանքի այս մեթոդը։ Մեզ ոչինչ չի խանգարում աշխատել, ստեղծագործել, դաստիարակ-ծնող -սան կապը ամուր պահել։ Ծնողի հետ շփումը միշտ է մեր կրթահամալիրում, անկախ իրավիճաից, այս ընթացքում նույնպես շարունակվում է։ Տեսազանգի միջոցով երեխաները շփվել են միմյանց հետ։ Շատ զարմանալի էր, երբ մեր ամենաակտիվ Սառան ամաչում էր ընկերների հետ խոսելիս։ Նաև տեսազանգի միջոցով կազմակերպել ենք ծնողական ժողով, քննարկել ենք մեր ամսվա անելիքները, խոսել ենք վճարումների, նախագծերի մասին, նաև առաջարկվել են իրենց կողմից նախագծեր։

Իննայի ընտանեկան նախագիծը։

Սոֆիի ընտանեկան նախագիծը։

Իրինայի մայրիկը՝ Հերմինեն, պատմում է առցանց ուսուցմն  իրականացնելու, հաջողությունների, հետաքրքրությունների մասին։
Առաջին շաբաթվա նախագիծն ավելի ծիսական էր, քանի որ պատրաստվում էինք Զատկի ծեսին և Մայրիկատոնին։ Երեխաներն իրենց նկարած նկարները հայրիկների օգնությամբ փակցրել էին պատին և մայրիկների համար փոքրիկ ցուցահանդես  էին ստեղծել։

30.03-03.04  օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

06.04-10.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

13.04-17.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

20.04-24.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

27.04-01.05 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Այս ամսվա մայրիկի օրագրի ակտիվ մասնակիցն Ագջոյան Յուրին է։

Յուրիի խոստովանությունը

Խելացի Յուրին

Քոլեջ TV

Եթերում Քոլեջ TV-ն է

Բոլոր 17 երեխաներն(ընտանիքներն) ունեցել են իրենց մասնակցությունը հեռավար ուսուցմանը։ Նույնիսկ խմբում ունենք 2 երեխա՝ Լյուսին և Աշոտը, ովքեր նորեկներ են եղել, դեռ չէին գրանցվել խմբի մատյանում, նրանք նույնպես ունեցել են իրենց մասնակցությունը։

Մասնակցել եմ Նելի Արղությանի վարած սեմինարին, որտեղ քննարկել ենք դաստիարակի բլոգի ներկայացվող պահանջները և շտկումներ ենք  կատարել։

Ինքնակրթություն

Մասնակցել եմ դաստիարակի ինքնակրթության առցանց սեմինար֊պարապմունքին «Մանկական հաջողությունների երաշխիքը » հոդվածի քննարկմանը և «ՄնաՏանըԿարդաԴպիր» ֆեյսբուքյան ֆլեշմոբին։

Բլոգում հրապարակվել է 136 նյութ։

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք, Uncategorized

20.04-24.04 շաբաթվա ամփոփում

20200420_151433

Չնայած այս շաբաթ շատ անձրևային էր, բայց դա մեզ չխանգարեց հետաքրքիր դարձնել մեր օրերը։ Շարունակում ենք հեռավար կրթությունն ըստ նախագծի։

Երեխաները նվագում են իրենց պատկերացրած երաժշտական գործիքներով, դրանք գդալներն են, փայտե շերեփները, կաթսաները։
Ստեղծել են ընտանեկան նվագախումբ։ Նվագում են բոլորը միասին։ Իսկ գլխավոր հերոսները հայրիկներն են։

Աշխատանքային օր, ներկայացվում է երեխաների առօրյան, թե ինչպես են օգնում մայրիկներին՝ հավաքում են տները, բակը, նույնիսկ խաղալիքները։ Իսկ օգնո՞ւմ են, թե՞ խանգարում։

Այլընտրանքային նկարչություն։ Երեխաները ձեռքերի ափերի մեջ և ոտքերի տակ գոաշով ներկել են և տպել թղթի վրա։ Միշտ չէ, որ նկարելու համար վրձին է պետք։ Թաթիկանկարչություն։

Երեխաներ  մայրիկների օգնությամբ սովորել են Ղազարոս Աղայանի «Սագիկ» բանաստեծությունը։ Իսկ Սոֆին հագել է մայրիկի հարսանեկան զգեստը և ցուցադրություն է կազմակերպել։

Երեխաները մայրիկների օգնությամբ պատրաստում են թաղարներ։ Իսկ ցեխով խաղալը, կեղտոտվելը երեխաների սիրած գործերն են։

Եթերում Քելեջ  TV-ն է՝  Մարզական ընտանիք

Posted in Հաշվետվություն, Հեռավար աշխատանք, Uncategorized

Առցանց շաբաթվա ամփոփում 13.04-17.04

20200319_154020

Գարնանային ջերմ օրերը շարունակվում են, իսկ մենք փորձում ենք երեխաների օրերը էլ ավելի հետաքրքիր դարձնել։ Մշակում ենք հետաքրքիր նախագծեր և փորձում իրականացնել։

Շաբաթը սկսեցինք զատկական եռուզեռով։ Երեխաները ներկայացնում են, թե ինչպես են ընտանիքում նշում այս ծեսը։

Ընտանեկան նախագծերը շարունակվում են։ Այս անգամ նաև հայրիկներն են մեր մասնակիցները։ Խաղում ենք մրցութային խաղ։

Հերթը հեքիաթասաց փոքրիկներինն է։ Բլբլում են փոքրերը։ 

Խաղում ենք ազգային մանկական ծափխաղեր, ասիկներ։
Իսկ Մնացականյան Իրինայի խոսելու գախտնիքը նրա երկար գանգուրներն են, եթե թափված են ուսերին,  ուրեմն՝ Իրինան բլբլում է։

Խոհանոցային օր։ Պատրաստում ենք բնական հյութ, իսկ
Նարեկը մեզ սովորեցնում է, թե ինչպես է պատրաստվում կաթնահունցը։

Մասնակցել եմ Նելի Արղությանի վարած սեմինարին, որտեղ քննարկել ենք դաստիարակի բլոգի ներկայացվող պահանջները և շտկումներ ենք  կատարել։

Posted in Հաշվետվություն, Uncategorized

30.03-03.04 Առցանց շաբաթվա ամփոփում

Առցանց-հեռավար աշխատանքները շարունակվում են։ Այս անգամ ավելի ծիսական, քանի որ պատրաստվում ենք «Զատկի» ծեսին, որպես ազգային և քրիստոնեական ծես։

Ծնողներն արդեն գիտեն իրենց անելիքները, եթե մի օր առավոտյան մի քիչ ուշանում է օրվա թեման ներկայացնելը, սկսում է ծնողների անհանգստությունը ։ Շաբաթվա ներկայացված նախագիծը շատ գունավոր էր և հավես։

Սկսեցինք  ձու դատարկոցի, փչոցի, քանի որ, դատարկված ձվերը նաև մեզ պետք է գալու զատկական ծառը զարդարելու համար։

Ռոդարիական  մարզական ձվախաղեր։ Ձու գլորոցի, ջարդոցի։ Երեխաների ոգևորությունը շատ մեծ է լինում նման խաղերի ժամանակ, չնայած՝ Իրինան շատ է տխրում, երբ եղբոր հետ ձու գլորոցի խաղի ժամանակ իր ձեռքի ձուն կոտրվում է։

Իսկ Լիան և Խորենը ալքլորակռիվ են խաղում։

Զարդարում ենք մեր զատկածառը ժապավեններով, ադի-բուդիներով և իհարկե մեր դատարկած ձվերով։

Էլ ի՞նչ զատկական ծես առանց Ակլատիզ կամ Ուտիս տատի։ Նույնիսկ, երեխաներին էին ակլատիզի  և Ուտիս տատի կեպարանք ստացել։

Դիտաիկման օր ։ Երեխաները ջրում և դիտարկում են իրենց ցանած ածիկները։ Իսկ Նարեկը՝ ամեն օր և ջրում է, և նկարում է , որ փոփոխությունները նկատելի լինեն։

Իննայի ընտանեկան նախագիծը

Արսենի ընտանեկան նախագիծը

Մասնակցել եմ դաստիարակի ինքնակրթության առցանց սեմինար֊պարապմունքին «Մանկական հաջողությունների երաշխիքը » հոդվածի քննարկմանը և ՄնաՏանըԿարդաԴպիր ֆեյսբուքյան ֆլեշմոբին։

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Առցանց ուսուման հաշվետվություն16.03-20.03

84753323_620624051839426_5404556355866460160_nԱրդեն երկրորդ շաբաթն է մենք ծնողների հետ աշխատում ենք առցանց։ Պետք է նշել, որ ծնողների ոգևորությունը շատ ողջյունելի է, չնայած կան ծնողներ՝ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում։ Հիմնականում չմասնակցող ծնողները բուժաշխատողներն են, կամ այն ծնողներ են, որոնց երեխաները գյուղում են՝ տատիկ, պապիկի մոտ։ Շատ կարևոր է սան-ծնող-դաստիարակ կապը։ Առցանց ուսուցման միջոցով մենք անընդհատ կապի մեջ ենք ծնողի հետ։ Շաբաթվա սկիզբ  իրենց ուղարկում ենք մեր շատ սիրելի Նելի Արղությանի հետ արդեն քննարկած նախագիծը, իսկ ծնողը շատ պարտաճանաչ հետևում է կատարվելիք առաջադրանքներին։ Օրվա թեման տեսանկարահանում են և ուղարկում, որոշակի շտկումներից հետո տեղադրում եմ բլոգում։ Հեռավար-առցանց ուսուցման մեթոդի նպատակն է՝ երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք-պարտեզ կապը և ինչո՞ւ ոչ, տարծել առցանց ուսուցման մեթոդը։ Կան ծնողներ, որ կարծում են սա շատ լավ մեթոդ է երեխաների հետ ժամանան անցկացնելու և կտրվելու առօրյա հոգսերից։

Մեի հեռավար աշխատանիքի առաջին օրը անվանել էինք՝ համով ափսե, երեխաները սիրով զարդարեցին իրենց ափսեները և ախորժակով կերան։

Երկրորդ օրը նրանք պատմեցին իրենց ընտանիքի անդամների մասին՝ ովքե՞ր են տանը բնակվում, որտե՞ղ են աշխատում։

Ինքնաշեն խաղալիք պատրաստելն էլ մի ուրիշ հաճույք դարձավ երեխաների և ծնողների համար։

Մարզական,գժական օրերը շարունակվում են։ Էլ ի՞նչ օր առանց մարզվելու. իսկ գլուխկոնծին պարտադիր է։

Այս շաբաթը եզրափակեցինք    բնագիտական  փորձեր կատարելով։

Նաև առցանց մասնակցել ենք <<Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ>> հերթական սեմինար-պարապմունքին։ Թեման՝Վիլյամ Սարոյանի <<Ծիծա՛ղ>>ստեղծագործությունն էր։Վերլուծություն

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ուրախ փետրվար, ծեսերով տոներով լի ամիս։ Ամիսը սկսեցինք և ավարտեցինք Թումանյանով, չնայած Թումանյանի բանաստեղծություններն ու հեքիաթները միշտ են խմբում։ Ունեցանք նաև ծնողների հետ Թումանյանական հարցազրույց ։ Բեմադրեցինք, թատրոնի վերածեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից

«Ծիտը»

«Ճամփորդները»

Մխիթար Սեբաստացու ծննդյան օր.

Երբ բլբլում են սեբաստացիները

Պատրաստվում ենք Տեառնընդառաջի։ Իսկ Տեառնընդառաջի հալվան, գաթան մեր ձեռքերով պատրաստեցինաք, որն ամենահամովն էր։

Համով գաթա,մեկ շաբաթվա ամփոփում

Երգուսուցում

Երգերով լի օր

Տեառնընդառաջ

Կրթահամալիրում  մեկնարկեց հնգօրյա վերապատրաստման այս տարվա առաջին փուլը։ Այս անգամ մասնակիցները Հրազդանի թիվ 16 մանկապարտեզի դաստիարակներն էին։ 

Վերապատրաստման առաջին օր

Վերապատրաստման երրորդ օր

Եվս մեկ օր վերապատրաստվողնրի հետ

Բարեկենդան

Ընկեր Սոնան թխվածքաբլիթ է պատրաստում

Այլընտրանքային նկարչություն

Ընկերասեր Լիլին

Ղորղանյան Մարգարիտա

Դաստիարակների լաբարատորիա

Պարի սեմինար

Խոսքի մշակույթ

Թումանյանական օրեր

Մայրենի լեզվի օրեր

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Հունվար ամսվա հաշվետվություն

Նոր տարի, ընտանեկան միջավայր, Ընտանեկան նախագձեր      և վերջապես երկար սպասված ձյուն։      2 -4 տարեկանների ուրախությանն էլ չափ չկար, երբ վազեցինք բակ, ամենուր ձյուն էր։ Ու՜խ ինչ լավ է, ինչքան ուզում ես գլորվիր, սահիր, սահնակ քշիր, ոտնահետքերով նկարիր։
Առաջին ձյուն
Ձմեռային արկածներ
Մի լավ խաղալուց հետո, մեզ հետ բակից ձյուն բերեցինք խմբասենայակ, որ բնագիտական փորձ կատարենք։ 4 տարեկան Տաթևը կարծում էր, որ ձյունը հալվելուց հետո սառույց է դառնում, չնայած փորձից հետո էլ կարծիքը չփոխեց։
Ջուր կամ սառույց
Ծափխաղեր և ճվիկներ
Զբոսանք

Մարզական խաղերը միշտ մեր առօրյա մասն են կազմում։
Ուրախ օր
Ուրախ մարմնամարզություն
Պարկերով խաղ
Երբ նախավարժանքն անում է Յուրին
Դդմատոն։ Քոլեջում ամենուր դդումներ են.
Դդումներով խաղեր
Դդումով թխվածքաբլիթ

Այս ամիս մասնակցել ենք հետևյալ սեմինար պարապմունքներին։

Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ

«Անցանկապատ» կրթություն
Ազգագրական պարերի ուսուցում։
Գյովնդ
Կիլիկիո դապկե

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամիսը սկսեցինք մեծ ոգևորությամբ,քանի որ տարվա ամենաուրախ և սպասված ամիսներից մեկն է։Ատամհատիկի ծես,խմբասենյակի զարդարում,Նոր տարի,Ձմեռ պապ,նվերներ։
Սկսեցինք ատամհատիկով.երեխաների և ծնողների ոգևորությունն այնքան մեծ էր,որ ինչ ասես արեցինք ատամի հետ կապված.էլ՛ նկարեցինք,էլ՛ կերանք,էլ՛ կտրեցինք,մի խոսքով ամեն ինչ։Սովորեցինք՝
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:
Նկարում ենք ատամ
Համով -հոտով ատամներ
Ատամ,ատամ
Այնքան էինք խոսել մասնագիտություններից,որ խմբում խաղի ժամանակ լսվում էր,ես՛ վարորդ եմ,ես՛ վարսավիր,ես՛ բժիշկ,և այսպես ամեն օր։
Ընտանեկան նախագծերը շարունակվում են։
Ծնողական ակումբ

Խաղ թռնոցի
Տոնածառի խաղալիք
Էլ ինչ դեկտոմբեր առանց օրացույցի։Պատրաստեցինք Ամանորյա օրացույց,որպեսզի հաշվենք ,թե քանի օր մնաց Ձմեռ պապիկի գալուն։
Խնդրանք Ձմեռ պապիկին
Համով տոնածառ
Համով փաթիլ
Դավիթ ջան,ծնունդդ շնորհավոր
Գլուխկոնծի
Տեխնոլոգիա
Այս ամիս ևս ունեցանքՎերապատրաստվողնր

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Բասեն բարի » ուսուցում

Փաթ, փաթ, փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Առաջին ձյունը (շրխկաններով, ծափերով ու դոփերով)։

Մեր շատ սպասված Ամանորյա տոնախմբությունը։