Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Խելացի Յուրին

19390520_1386467084741134_3094184673441368074_o

– Մամ, я хочу разные такие аттракционы.
– Յուր, չենք կարող գնալ քո սիրած խաղերը խաղալու, քանի որ վիրուս է տարածված։
֊ Вирус? Какой ещё вирус?
– Կորոնավիրուս, Յուր։
֊ Коронавирус?
Մի քանի րոպե մտածելուց հետո.
֊ Мам, а может поможет антивирус?
🤔🤔🤔

Posted in Հեռավար աշխատանք, Դաստիարակի օրագիր

Յուրիի խոստովանությունը

IMG-6e9a691c0487bd79460bc479c4b93212-VԽոստովանություն
Մայր ու որդի
Ժամը՝ 01։55
– Յուր, ընկերներիդ կարոտե՞լ ես։
– Даааа.
– Ո՞ւմ ես կարոտել։
– Ալիսային, ԱՌսենին, ԳՌիգին и ту девочку в красном платье.
– Լիայի՞ն։
– Даааа ( քթի տակ ժպտում է)։
– Սիրուն ա՞ Լիան։
– Да, она красавица, а я красавчик.
– Սիրու՞մ ես Լիային։
– Ըհը, я буду для неё петь. Где моя гитара? Буду петь Любооооооовь.

Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Ինքնուրույնություն

Ինքնուրույնությունը երեխային ինքնավստահություն տալու հնարավորություն է։ Երեխան փորձում է գործողությունները կատարել ինքնուրույն, այսինքն՝ պետք է թողնել, որ նա փորձի կատարել իրեն հասանելի և ոչ հասանելի գործողությունները։ Նա պետք է սխալվելու հնարավորություն ունենա` չվախենալով ինքնուրույնությունից։ Ինքնուրույնության ետևում թաքնված են նախաձեռնողությունը և նպատակասլացությունը։ Սանին ինքնուրույնություն տալով՝ նրան տալիս ենք ազատ մեծանալու հնարավորություն։ Դա լուծում է մի քանի խնդիր՝ փորձել, կարողանալ, սխալվել, չվախենալ…

Ինքնուրույնությունը նախակրթարանում շատ կարևոր է, քանի որ այդ տարիքում, երբ սկսում են ճանաչել աշխարհը, շատ մեծ է ինչ-որ բան ինքնուրույն անելու ցանկությունը։ Պետք է ստեղծել անվտանգ միջավայր, ու նրանք ամեն ինչ կարող են անել։ Պետք չէ արգելել, պետք է օգնել, աջակցել։

Նախակրթարանում ինքնուրույնությունը սկսվում է խմբասենյակի մուտքից. հանում են իրենց բաճկոնները, կոշիկները, հագնում հողաթափերը, ամռանը հագնում են իրենց լողազգեստները։ Կարողանում են ինքնուրույն զգեստափոխվել։ Նախաճաշի, ճաշի ժամերին նույնպես երևում է նրանց ինքնուրույնությունը. ինչպես են ինքնուրույն ճաշում, հավաքում ափսեները, սրբում սեղանը։ Այդ ընթացքում շատ կարևոր է այն, որ կարողանում են օգնել ընկերոջը. չէ՞ որ ոչ բոլորն են 2֊4 տարեկաններում ինքնուրույն։ Քնի ժամին իրենք են փորձում հանվել֊հագնվել, օգտվել պետքարանից։ Այստեղ էլ ձևավորվում է օգնելու, սովորել֊սովորեցնելու կարողությունը։

Նման միջավայրում դաստիարակին մնում է միայն հետևել երեխաներին, թողնել, որ զարգանան նրանց ստեղծագործական միտքը, հմտությունները, և լինել օրինակ նրանց համար։

Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Դաստիարակի օրագիր

Որպես մանկավարժ՝ կարծում եմ, որ ամեն երեխա յուրահատուկ է։ Բոլոր դեպքերում երեխային պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։ Լացող, կամակոր երեխաների ուշադրությունը պետք է շեղել։
Չներառվող երեխային պետք է փորձել կամաց֊կամաց մասնակից դարձնել ամեն ինչին, օրինակ՝ նրան տալով խաղի գլխավոր հերոսի դերը։
Ագրեսիվ երեխաներին պետք է ուշադրության կենտրոնում պահել, քանի որ նրանք կարող են անզգույշ լինել։
Մեր խմբի չքնող երեխաներից մեկը Յուրին է։ Քնի ժամին նա զբաղվում է ամեն ինչով, բացի քնելուց։ Յուրիի մայրիկը մի անգամ ասել է, որ Յուրին սիրում է քնելու ժամանակ ձեռքը մայրիկի փորին դնել։ Փորձեցի

կիրառել։ Հիմա քնելու ժամին պետք է միայն ասել՝ Յուրի՜, փորի՜կ, ու տասը րոպե հետո նա արդեն քնած է։
Սա էլ մի հաջողված փորձ։
Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Խորամանկ Արսենը

Արսենը իր նկարած նկարը բերեց ինձ ցույց տալու.
Հարցնում եմ.
-Արսենս, ի՞նչ ես նկարել։
Արսենը դեմքը ծռմռելով ասաց.
-Մամ ջան, մեր ընտանիքն եմ նկարել, բայց, կներես, քո աչքերը սիրուն չեղան, ես էլ  ամբողջ դեմքդ ներկեցի։

20190816_133616.jpg

Posted in Դաստիարակի օրագիր, Uncategorized

Զրույց Անահիտի հետ

Այսօր Անահիտը քնից արթնացավ. մազերը խճճված էին։ Ձեռքերով  փորձում եմ մազերը հարդարել ,կապել ու  հարցնում եմ.
-Անահիտ ջան ,դու չես թողնու՞մ մամադ մազերդ սանրի։
-Թողնում եմ ընկեր Հասմիկ։ Անցյալ տարի լողացել էի,  թողել եմ սանրելա։