Posted in Դաստիարակի ինքնակրթություն

Իմ գերդաստանը

1280px-Norashen_and_Verin_Artashat.JPG
Նորաշեն /նկարը՝ համացանցից/

Ամեն անգամ, երբ խոսք է լինում իմ նախնիների մասին, միշտ կարծում եմ, որ ես շատ քիչ տեղեկություն ունեմ նրանցից։ Իմ հայրիկի նախնիները եկել են Խոյից 1828-1830թթ. ռուս-պարսկական պատերազմի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այնտեղից եկել է Բադալը և բնակչություն է հաստատել Արարատի մարզի՝ այդ ժամանակների Քյուրքանդի, ներկայիս՝ Նորաշեն գյուղում, որտեղ էլ հիմա մենք ապրում ենք։ Continue reading “Իմ գերդաստանը”

Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Դաստիարակի մանկավարժական հմտությունների ու կարողությունների գնահատման թերթիկ

Մեդիահմտություններ

Ի՞նչ մոնտաժային ծրագրեր գիտես։
 .PowerDirektor 
Ի՞նչ ծրագրով ես ստեղծում պրեզենտացիա։
  .Microsoft PowerPoint

Continue reading “Դաստիարակի մանկավարժական հմտությունների ու կարողությունների գնահատման թերթիկ”

Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Դիպլոմային նախագիծ

«Խաղողի արահետ» (Խմբագրված չէ)

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

«Պարտիզապուրակային գործ» մասնագիտություն

Թեմա՝ Խաղողի արահետ

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Ուսանողներ՝ Մարիամ Պետրոսյան և Հասմիկ Նազարյան

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Խաղողագործություն
  3. Խաղողի օգտակար  և բուժիչ հատկությունների մասին։
  4. Գինեգործություն
  5. Գինեգործություն կրթահամալիրում
  6. Խաղողի բազմացումը
  7. Խաղողի տեսակները Հայաստանում
  8. Կախեթ
  9. Մսխալի
  10. Գառան դմակ
  11. Մուսկատ
  12. Ոսկեհատ (Խարջի)
  13. Սպիտակ խաղող

Ներածություն Continue reading “Դիպլոմային նախագիծ”

Posted in Աշխատանքային նախագիծ, Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

06.04-10.04Առցանց շաբաթվա ամփոփում

IMG-06f46eefb94755856cc238e2cf4b49e9-V

Կարծես արդեն սովորական է դարձել հեռավար-առցանց ուսուցման մեթոդը։ Արդեն քննարկած նախագծով սկսում ենք շաբաթը։

Իսկ շաբաթ սկսում ենք  Մայրիկատոնով։ Երեխաներն իրենց նկարած նկարները հայրիկների օգնությամբ փակցրել են պատին և մայրիկների համար փոքրիկ ցուցահանդես են ստեղծել։ Բլբլացնելով պատմում են իրենց նկարած նկարների մասին։

Սիրում եմ քեզ, մա՛մ ջան։ Երեխաները շնորհավորում են մայրիկների Ապրիլի 7-ը՝ նվիրելով իրենց պատրաստած բացիկները։ Իսկ հետո ամուր գրկում են և նկարվում։

Զատկի  ծեսի նախապատրաստական աշխատանքները և զատկական եռուզեռը սկսված է։

Ավագ չորեքշաբթի։
Երեխաներն ընտանիքի անդամների հետ խաղում են «Չիք- չիք» խաղը։
«Չիք» ենք անում բոլոր վատ բաները՝ ստելը, լացելը, խաբելը, մայրիկին նեղացնելը, բնությունն աղտոտելը, նույնիսկ՝ կորոնավիրուսը:

Զատկական սեղանը զարդարելու համար երեխաները մայրիկների օգնությամբ կատարել են տեխնոլոգիական աշխատանք, պատրաստել են հետաքրքիր ձվիկներ, զատիկներ, ճուտիկներ։

Պատրաստվում ենք զատկական ծեսին, որը երեխաների սիրված ծեսերից  մեկն է։

Ինքնակրթություն

Արմինե Եղիազարյան –<<Առցանց ուսոցմամբ ինքնակրթություն>>

Մարիետ Սիմոնյան-<<Երբեք մի ասեք՝ չեմ կարող…>>

Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Դադտիարակի լաբարատորիա

20200319_145523

Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ

Թեման՝ Առցանց ուսուցում

Քանի որ կորոնավիրուսից խուսափելու համար փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մենք ծնողների հետ աշխատում ենք առցանց։ Պետք է նշել, որ ծնողների ոգևորությունը շատ ողջունելի է, չնայած կան ծնողներ՝ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում։ Հիմնականում չմասնակցող ծնողները բուժաշխատողներն են, կամ այն ծնողներ են, որոնց երեխաները գյուղում են՝ տատիկ, պապիկի մոտ։ Շատ կարևոր է սան-ծնող-դաստիարակ կապը։ Առցանց ուսուցման միջոցով մենք անընդհատ կապի մեջ ենք ծնողի հետ։ Շաբաթվա սկիզբ  իրենց ուղարկում ենք մեր շատ սիրելի Նելի Արղությանի հետ արդեն քննարկած նախագիծը, իսկ ծնողը շատ պարտաճանաչ հետևում է կատարվելիք առաջադրանքներին։ Օրվա թեման տեսանկարահանում են և ուղարկում, որոշակի շտկումներից հետո տեղադրում եմ բլոգում։ Հեռավար-առցանց ուսուցման մեթոդի նպատակներն են՝

երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք-պարտեզ կապը և ինչո՞ւ ոչ, տարածել առցանց ուսուցման մեթոդը։ Կան ծնողներ, որ կարծում են՝ սա շատ լավ մեթոդ է՝ երեխաների հետ ժամանան անցկացնելու և կտրվելու առօրյա հոգսերից։ Ես նույնպես այդպես եմ կարծում։

 

Posted in Դաստիարակի ինքնակրթություն

Դաստիարակի լաբարատորիա

Screenshot_20200318-135959_Gallery

<<Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ>> թեման՝Վիլյամ Սարոյանի <<Ծիծա՛ղ>> ստեղծագործությունն է։

Ծիծաղը բարեկամանալու նշան է։ Այդպես ավելի հեշտ է ընկերանալ, հասկանալ դիմացինին։ Ծիծաղը պետք է լինի հենց այդ պահին, երբ ինչ-որ բան ծիծաղելի է, իսկ, որպես պատիժ՝ անհնար։

Ու կարևոր է, որ ծիծաղը չնեղացնի, չվիրավորի որևէ մեկին։