Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 22.06-26.06

20200612_105627

Անվանումը՝ «Առցանց ամառային ուսուցման նախագիծ»։
Նախատեսված է 2-5 տարեկանների համար։
Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Իրականացման տևողությունը՝

22.06-26.06
Նպատակը՝
Ամրապնդել ընտանիք-սան-դաստիարակ կապը։
Խնդիրները՝
Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։
Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։
Միջավայրը` տուն, բակ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Երկուշաբթի- Մրգեր, բանջարեղեններ կտրատելով ստանում ենք կերպարներ։

Երեքշաբթի- Պատրաստում ենք ինքնաշեն նավակ։

20200620_193826

Չորեքշաբթի- Նկարում ենք ջրով ու գույներով։ Օրինակ՝ այստեղ։

Հինգշաբթի- Իմ ուրախ առավոտը։

Ուրբաթ- Այլընտրանքային նկարչություն։ Երեխաները նկարում են իրենց ընտանիքի անդամներին։

Շաբաթվա երգեր՝ 

Արև, արև

Հեյ իմ Նազան

Պսակ-պսակ

Posted in Աշխատանքային նախագիծ

15.06-19.06 շաբաթվա նախագիծ

20200612_112041Անվանումը՝ «Առցանց ամառային ուսուցման նախագիծ»։
Նախատեսված է 2-5 տարեկանների համար։
Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Իրականացման տևողությունը՝

15.06-19.06
Նպատակը՝
Ամրապնդել ընտանիք-սան-դաստիարակ կապը։
Խնդիրները՝
Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։
Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։
Միջավայրը` տուն, բակ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Երկուշաբթի- Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել , հագնվել։

Երեքշաբթի- Կավճանկարչություն։

Չորեքշաբթի- Զբոսանք բակում։

Հինգշաբթի- Մարզական ընտանիք։ Մարզվում ենք բակում, հեծանիվ վարում, օղակ, պարան խաղում։

Ուրբաթ- Ջրով բնագիտական փորձեր։

Շաբաթվա երգ՝ 

Արև, արև

Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 08.06-12.06

20200602_120620

Անվանումը՝ «Առցանց ամառային ուսուցման նախագիծ»։
Նախատեսված է 2-5 տարեկանների համար։
Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Իրականացման տևողությունը՝08.06-12.06
Նպատակը՝
Ամրապնդել ընտանիք-սան-դաստիարակ կապը։
Խնդիրները՝
Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։
Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։
Միջավայրը` տուն, բակ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Երկուշաբթի- Պատրաստում ենք պղպջակ։ Մեզ անհրաժեշտ է՝ ջուր, օճառ, հյութ խմելու ձող։
Երեքշաբթի- Ես կարողանում եմ օգնել մայրիկիս։

Չորեքշաբթի- Խոհանոցային գործունեություն։ Երեխաները մայրիկների օգնությամբ պատրաստում են իրենց սիրելի ուտելիքը։

Հինգշաբթի- Մարզական օր։

Ուրբաթ- Նկարում ենք պատարաքաղով։

Screenshot_20200607-123214_Gallery

Posted in Հեռավար աշխատանք, Աշխատանքային նախագիծ

01.06-05.06 շաբաթվա նախագիծ

20200530_205444Անվանումը՝ «Առցանց ուսուցման նախագիծ»։
Նախատեսված է 2-5 տարեկանների համար։
Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Իրականացման տևողությունը՝01.06-05.06
Նպատակը՝
Ամրապնդել ընտանիք-սան-դաստիարակ կապը։
Խնդիրները՝
Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։
Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։
Միջավայրը` տուն, բակ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝
Երկուշաբթի- Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Իմ օրը տեսաֆիլմ։
Երեքշաբթի- Ես անում եմ այն, ինչ մայրիկս կամ հայրիկս։

Չորեքշաբթի- Պատրաստում ենք ամառային հյութ։ Երեխաները մայրիկների օգնությամբ պատրաստում են ելակով կամ որևէ այլ մրգերով բնական հյութեր։

Հինգշաբթի- Ջրային խաղ։ Մեզ անհրաժեշտ է երկու դույլ։ Առաջին դույլի մեջ լցնում ենք ջուր և գնդակներ։  Ոտքերով վերցնում ենք այդ գնդակները և լցնում երկրորդ դույլի մեջ և չփչփացնում։

Screenshot_20200530-190043_Gallery

Ուրբաթ– Իմ օրը բակում, զբոսանք, բակային խաղեր, հեծանիվ վարել…

Շաբաթվա հեքիաթներ՝

“ԻՆՉՊԵՍ ՓՈՔՐԻԿ ԿԵՆԳՈւՐՈւՆ ԴԱՐՁԱՎ ԻՆՔՆՈւՐՈւՅՆ”

Ջաննի Ռոդարի Ալիս-Գլորիկը

 

Posted in Հեռավար աշխատանք, Աշխատանքային նախագիծ

25.05-27.05 շաբաթվա նախագիծ

2013apr15-misionersjka-vesna-01Անվանումը՝ «Առցանց ուսուցման նախագիծ»։
Նախատեսված է 2-5 տարեկանների համար։
Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։
Իրականացման տևողությունը՝ 25.05-27.05
Նպատակը՝
Ամրապնդել ընտանիք-սան-դաստիարակ կապը։
Խնդիրները՝
Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։
Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։
Միջավայրը` տուն, բակ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝
Երկուշաբթի–1.Երեխաները պատրաստվում են քնելու  «Աստղափայլ օրորներ»  շարքի հնչյունների տակ։ 2.Երեխաները նկարում են իրենց ընտանիքի անդամներին։
Երեքշաբթի- Պատրաստում ենք պլաստիլին։
Անհրաժեշտ նյութեր՝
1 սուրճի բաժակ ջուր,
1/3 բաժակ աղ,
1թեյի գդալ ձեթ,
սննդային ներկ։
Այլուր, որ ստացվի ձեռքին չկպչող պլաստիլին։ Կաթսան դնել մարմանդ կրակին, լցնել ջուրը, աղը, լիմոնի աղը, ձեթը և խառնել փայտե գդալով։ Պարունակությունը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել, տեղափոխել այլ ամանի մեջ և մի քիչ սպասել, որ սառչի` գոլից մի քիչ տաք։ Ավելացնել ներկանյութը, խառնել, հետո խառնել ալյուրը այնքան, որ ստացվի ձեռքին չկպչող խմոր։ Վերջ, պատրաստ է։ Պատրաստման ընթացքը կարևոր է, որպեսզի ստացվի լավ պլաստիլին։
Չորեքշաբթի- Պատրաստում ենք ընկույզով մկնիկ։

Screenshot_20200508-164530_Gallery

Շաբաթվա  երգ՝

«Արև, արև, ե՛կ, ե՛կ»

Բանաստեղծություն

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Posted in Հեռավար աշխատանք, Աշխատանքային նախագիծ

04.05-08.05 շաբաթվա նախագիծ

Screenshot_20200502-122847_GalleryԱնվանումը ՝ «Առցանց ուսուցման նախագիծ»։

Նախատեսված է 2-5 տարեկանների համար։

Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։

Իրականացման տևողությունը՝ 04.05-08.05

Նպատակը՝

Ամրապնդել ընտանիք-սան -դաստիարակ կապը։

Խնդիրները՝

Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիամիջավայր։

Նախագծի ընթացք՝ Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և տեղադրում բլոգում։

Միջավայրը` տուն, բակ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Երկուշաբթի– Բնագիտական փորձ։ Պատրաստում ենք ատամի մածուկ փղիկի համար:

Փորձի համար մեզ անհրաժեշտ են՝

1/2 բաժակ պերեկիս 6%, մի քանի կաթիլ աման լվանալու հեղուկ, սննդային գունանյութ, խմորիչ, 1/4 բաժակ տաք ջուր։

Պատրաստման եղանակը։ Տարայի մեջ լցնում ենք պերեկիս, ամանի հեղուկ, մի քիչ էլ գունանյութ և խառնում, վրան ավելացնում ենք մի քիչ տաք ջրի մեջ լուծված խմորիչ և լցնում վրան, փղի մածուկը պատրաստ է։Օրինակ՝ Բնագիտական փորձ

Երեքշաբթի- Երեխաները հայտնվում են  խոհանոցում։ Մայրիկի օգնությամբ պատրաստում են իրենց սիրելի ուտելիքը։

Չրեքշաբթի- Մարզական օր։ Երեխաները բակում մարզվում են, վարում են հեծանիվ, ինքնագլոր։

Հինգշաբթի- Այլընտրանքային նկարչություն։ 1.Կարտոֆիլով

2.Կտրած նեխուրի պոչերով

vard

3.ՓուչիկովScreenshot_20200501-203124_Gallery

Ուրբաթ- Երեխաները պատմում են, թե ինչ մասնեգետներ են դառնալու, երբ մեծանան։

Շաբաթվա երգեր՝

«Կարկաչա»

«Արև, արև, ե՛կ, ե՛կ»

Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ13.04-17.04

20200319_145523Առցանց ուսուցման հիմք ընդունելով Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը

Անվանումը ՝ Առցանց ուսուցման նախագիծ։

Նախատեսված է ՝ 2-5 տարեկանների համար

Մասնակիցներ՝  2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ

Իրականացման տևողությունը՝ 13.04-17.04

Նպատակը՝ Ամրապնդել ընտանիք-սան -դաստիարակ կապը։

Խնդիրները՝ Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիա միջվայր։

Նախագծի ընթացք՝  Ծնողները ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջ ուղարկում դաստիարակին, որն էլ տեղադրվում է բլոգում։

Միջավայրը` տուն, բակ

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

<<Զատկի>> ծես- Տեսանյութեր, թե ինչպե՞ս են պատրաստվում ծեսին և ինչպե՞ս են այն նշում ընտանիքում։

Ջրային խաղ- Մրցում են տան անդամներից որևէ մեկի հետ։ Երկու ջրով լի տարաների մեջ, լցնում են շշի խցաններ կամ այլ մանրուքներ, գդալը բռնում են բերանով և փորձում հանել իրերը, ով շատ իր կհանի՝  նա հաղթողն է։

Screenshot_20200412-153306_Gallery

Հեքիաթ-նկարչություն- Տատիկները կամ մայրիկները պատմում են Հովհաննես Թումանյանի հեքիթներից որևէ մեկը։ Իսկ երեխաները նկարում են այդ հերոսներին։

Ծափխաղեր, ասիկներ- Խաղում են տան անդամներից որևէ մեկի հետ։ Օրինակ՝ Ծափիկներ, ասիկներ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ասիկ

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,

Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

Մրգային հյութ- Պատրաստում ենք տարբեր մրգերից հյութեր և հյուրասիրում տան անդամներին, իսկ նրանք գուշակում են, թե ինչ մրգից է պատրաստված։

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Ղ, Աղայան

«Կատու»

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

«Սագ»


Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Posted in Աշխատանքային նախագիծ, Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

06.04-10.04Առցանց շաբաթվա ամփոփում

IMG-06f46eefb94755856cc238e2cf4b49e9-V

Կարծես արդեն սովորական է դարձել հեռավար-առցանց ուսուցման մեթոդը։ Արդեն քննարկած նախագծով սկսում ենք շաբաթը։

Իսկ շաբաթ սկսում ենք  Մայրիկատոնով։ Երեխաներն իրենց նկարած նկարները հայրիկների օգնությամբ փակցրել են պատին և մայրիկների համար փոքրիկ ցուցահանդես են ստեղծել։ Բլբլացնելով պատմում են իրենց նկարած նկարների մասին։

Սիրում եմ քեզ, մա՛մ ջան։ Երեխաները շնորհավորում են մայրիկների Ապրիլի 7-ը՝ նվիրելով իրենց պատրաստած բացիկները։ Իսկ հետո ամուր գրկում են և նկարվում։

Զատկի  ծեսի նախապատրաստական աշխատանքները և զատկական եռուզեռը սկսված է։

Ավագ չորեքշաբթի։
Երեխաներն ընտանիքի անդամների հետ խաղում են «Չիք- չիք» խաղը։
«Չիք» ենք անում բոլոր վատ բաները՝ ստելը, լացելը, խաբելը, մայրիկին նեղացնելը, բնությունն աղտոտելը, նույնիսկ՝ կորոնավիրուսը:

Զատկական սեղանը զարդարելու համար երեխաները մայրիկների օգնությամբ կատարել են տեխնոլոգիական աշխատանք, պատրաստել են հետաքրքիր ձվիկներ, զատիկներ, ճուտիկներ։

Պատրաստվում ենք զատկական ծեսին, որը երեխաների սիրված ծեսերից  մեկն է։

Ինքնակրթություն

Արմինե Եղիազարյան –<<Առցանց ուսոցմամբ ինքնակրթություն>>

Մարիետ Սիմոնյան-<<Երբեք մի ասեք՝ չեմ կարող…>>