Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

20200405_104824

Գարնանային ջերմ ու տաք օրերը շարունակվում են և գնալով ավելի ու ավելի են տաքանում։ Կարծես արդեն սովորական է դարձել առցանց-հեռավար աշխատանքի այս մեթոդը։ Մեզ ոչինչ չի խանգարում աշխատել, ստեղծագործել, դաստիարակ-ծնող -սան կապը ամուր պահել։ Ծնողի հետ շփումը միշտ է մեր կրթահամալիրում, անկախ իրավիճաից, այս ընթացքում նույնպես շարունակվում է։ Տեսազանգի միջոցով երեխաները շփվել են միմյանց հետ։ Շատ զարմանալի էր, երբ մեր ամենաակտիվ Սառան ամաչում էր ընկերների հետ խոսելիս։ Նաև տեսազանգի միջոցով կազմակերպել ենք ծնողական ժողով, քննարկել ենք մեր ամսվա անելիքները, խոսել ենք վճարումների, նախագծերի մասին, նաև առաջարկվել են իրենց կողմից նախագծեր։

Իննայի ընտանեկան նախագիծը։

Սոֆիի ընտանեկան նախագիծը։

Իրինայի մայրիկը՝ Հերմինեն, պատմում է առցանց ուսուցմն  իրականացնելու, հաջողությունների, հետաքրքրությունների մասին։
Առաջին շաբաթվա նախագիծն ավելի ծիսական էր, քանի որ պատրաստվում էինք Զատկի ծեսին և Մայրիկատոնին։ Երեխաներն իրենց նկարած նկարները հայրիկների օգնությամբ փակցրել էին պատին և մայրիկների համար փոքրիկ ցուցահանդես  էին ստեղծել։

30.03-03.04  օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

06.04-10.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

13.04-17.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

20.04-24.04 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

27.04-01.05 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Այս ամսվա մայրիկի օրագրի ակտիվ մասնակիցն Ագջոյան Յուրին է։

Յուրիի խոստովանությունը

Խելացի Յուրին

Քոլեջ TV

Եթերում Քոլեջ TV-ն է

Բոլոր 17 երեխաներն(ընտանիքներն) ունեցել են իրենց մասնակցությունը հեռավար ուսուցմանը։ Նույնիսկ խմբում ունենք 2 երեխա՝ Լյուսին և Աշոտը, ովքեր նորեկներ են եղել, դեռ չէին գրանցվել խմբի մատյանում, նրանք նույնպես ունեցել են իրենց մասնակցությունը։

Մասնակցել եմ Նելի Արղությանի վարած սեմինարին, որտեղ քննարկել ենք դաստիարակի բլոգի ներկայացվող պահանջները և շտկումներ ենք  կատարել։

Ինքնակրթություն

Մասնակցել եմ դաստիարակի ինքնակրթության առցանց սեմինար֊պարապմունքին «Մանկական հաջողությունների երաշխիքը » հոդվածի քննարկմանը և «ՄնաՏանըԿարդաԴպիր» ֆեյսբուքյան ֆլեշմոբին։

Բլոգում հրապարակվել է 136 նյութ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s