Posted in Հեռավար աշխատանք, Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ 20.04-24.04

20200319_145717Հիմք ընդունելով  կրթահամալիրի տնօրենի հրամանը։

Անվանումը ՝ «Առցանց ուսուցման նախագիծ»։

Նախատեսված է ՝2-5 տարեկանների համար

Մասնակիցներ՝  2-5տարեկաններ, ծնողներ, տատիկներ, պապիկներ։

Իրականացման տևողությունը՝ 20.04-24.04

Նպատակը՝

Ամրապնդել ընտանիք-սան -դաստիարակ կապը։

Խնդիրները՝

Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիա միջվայր։

Նախագծի ընթացք՝  Ծնողներն ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջում ուղարկում դաստիարակին, որն էլ մոնտաժում է և  տեղադրում բլոգում։

Միջավայրը` տուն, բակ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Երկուշաբթի- Վերցնել առարկաներ, որոնք իրար դիպչելուց ծլնգում են, զրնգում, չխկչխկում, դմփդմփում: Դրանք կարող են լինել գդալ, փայտե շերեփ, փայտիկներ, կաթսաներ, կաթսաների կափարիչներ։ Ստեղծում ենք ընտանեկան նվագախումբ։ Նվագում ենք բոլորս միասին։ Օրինակ՝ ընտանեկան նվագախումբ

Երեքշաբթի – Ես օգնում եմ մայրիկիս։ Ներկայացվում է երեխայի առօրյան, թե օրվա ընթացքում ինչպես են օգնում մայրիկիներին։

Չորեքշաբթի- Ոտիկա-թաթիկա նկարչություն։ Երեխաների ձեռքի ափերի մեջ և ոտքերի տակ գոաշով ներկել և տպել թղթի վրա։

This slideshow requires JavaScript.

Հինգշաբթի- Երեխաները մայրիկներին հարցեր են տալիս իրենց հարսանիքից կամ նշանադրությունից, ցույց տալիս նկարները, տեսաֆիլմերը և պատմում։ Իսկ ովքեր ունեն հարսանեկան հագուսներ, կարող են հագցնել երեխաներին և ֆոտոշարք անել (Քանքանյան Սոֆիի նախագիծ

Ուրբաթ- Ընտանեկան և բակային խաղեր՝ լոտո, շաշկի, դոմինո, կլաս, ռեզին, պարան, օղակ, գնդակ, հոլ, քարկտիկ։ Ընտանիքի անդամներին հարցնել, թե որոնք են իրենց մանկության խաղերը, և միասին խաղալ։

Շաբաթվա բանաստեղծությունները՝ Ղ, Աղայան

«Կատու»

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

«Սագ»

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Leave a comment