Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ 30.03-03.04

Screenshot_20200329-132216_Gallery

Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի «2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման մասին» հրամանը շարունակում ենք առցանց ուսուցումը:

Անվանումը ՝ Հեռավար աշխատանքային նախագիծ

Նախատեսված է ՝ 2-5 տարեկանների համար

Մասնակիցներ՝ 2-5տարեկաններ, ծնողներ, տատիկնեի, պապիկներ

Իրականացման տևողությունը՝ 30.03-03.04

Նպատակը՝ Ծանոթանալ Զատկի ծեսին, որպես  ազգային  և քրիստոնեական ծես։ Ամրապնդել ընտանիք-սան -դաստիարակ կապը։

Խնդիրները՝ Երեխաների օրերը դարձնել հետաքրքիր, ուսումնական։ Ընտանիքը դարձնել մեդիա միջվայր։

Նախագծի ընթացք՝  Ծնողները ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջ ուղարկում դաստիարակին, որն էլ տեղադրվում է բլոգում։

Միջավայրը` տուն, բակ

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

    • Երկուշաբթի- Ձու դատարկոցի։ Սաները մայրիկների օգնությամբ ձվի վրա երկու կողմից անցք են անում ու մի կողմից փչում, դատարկում։ Օրինակ՝այստեղ
  • Երեքշաբթի- Ռոդարիական մարզական ձվախաղեր։ Ձու գլորոցի, ջարդոցի։
  •      Ալքլորակռիվ
  • Չորեքշաբթի՝ Զատկածառ։ Զարդարում եք մեր զատկածառը օրինակ՝Screenshot_20200329-132216_Gallery
  • Հինգշաբթի-Պատրաստում ենք ակլատիզ կամ Ուտիս տատ։ Երեխաներին  նույնպես կարող եք ակլատիզի  և Ուտիս տատի կերպարներ տալ։ Տեսանկարահանել և ուղղարկել ծիծաղելի ֆոտոշարք։
  • Ուրրբաթ- Դիտարկում ենք մեր ցանած ածիկները, պատմում փոփոխությունների մասին:
  • Մայրիկատոն։ Երեխաները ամուր գրկում են մայրիկների և լուսանկարահանվում։

Գանանային երգ՝«Ախ գարուն է »

  • Զատկական երգեր՝ Զարկ բոլոճիկ
  • Գնացեք տեսեք
  • Խնկի ծառ
  • Զատկի ասույթներառածներ, ոտանավորներ.Կարմիր ձուն Զատկին կսազե:
    .Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
    .Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
    .Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
    .Զատիկը թռի, մեր կովը կծնի։
    .Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
    .Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
    .Զատիկը առանց ձվի չի լինի:
    .Զատկից հետո կարմիր հավկիթ: