Posted in Հաշվետվություն, Uncategorized

Մարտ ամսվա հավետվություն

20200319_145523

Քանի որ կորոնավիրուսից խուսափելու համար փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մենք ծնողների հետ աշխատում ենք առցանց։ Պետք է նշել, որ ծնողների ոգևորությունը շատ ողջունելի է, չնայած կան ծնողներ՝ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում։ Հիմնականում չմասնակցող ծնողները բուժաշխատողներն են, կամ այն ծնողներ են, որոնց երեխաները գյուղում են՝ տատիկ, պապիկի մոտ։ Շատ կարևոր է սան-ծնող-դաստիարակ կապը։ Առցանց ուսուցման միջոցով մենք անընդհատ կապի մեջ ենք ծնողի հետ։ Շաբաթվա սկիզբ  իրենց ուղարկում ենք մեր շատ սիրելի Նելի Արղությանի հետ արդեն քննարկած նախագիծը, իսկ ծնողը շատ պարտաճանաչ հետևում է կատարվելիք առաջադրանքներին։ Օրվա թեման տեսանկարահանում են և ուղարկում, որոշակի շտկումներից հետո տեղադրում եմ բլոգում։ Հեռավար-առցանց ուսուցման մեթոդի նպատակներն են՝ երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք-պարտեզ կապը և ինչո՞ւ ոչ, տարածել առցանց ուսուցման մեթոդը։ Կան ծնողներ, որ կարծում են՝ սա շատ լավ մեթոդ է՝ երեխաների հետ ժամանան անցկացնելու և կտրվելու առօրյա հոգսերից։

Ներկայացնում եմ ծնողիների պատումները

Աշխատանքային նախագիծ մարտի 2-6

Ընտանեկան նախագիծ

Ուրախ առավոտ

Բլբլան հեքիաթասաց քոլեզիկներ

Իմ առօրյան

Համով ուտելիքներ

Մարտի 2-6 հաշվետվություն

Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը,   սկսում ենք հեռավար ուսուցման երկրորդ շաբաթը։

Մարտի 16-20 նախագիծ

Օր առաջին՝ համով ափսե
Օր երկրորդ՝ իմ ընտանիքի անդամները

Օր երրորդ՝ ինքնաշեն խաղալիք
Օր չորրորդ՝ մարզական օր
Օր հինգերրորդ՝ բնագիտական օր

Երկրորդ շաբաթվա հաշվետվություն մարտի 16-20

Հեռավար ուսուցման երրորդ շաբաթվա նախագիծ մարտի 23-27

Այս շաբաթվա թեմաներն են՝

Շրխկան օր
Մի նկարի պատմություն
Խճճված օր

Ձոն մայրիկի

Ածիկացան

Մասնակցել եմ Teams ծրագրով բոլոր քնարկումներին։

Մասնակցել եմ Ռոդարիական մարզախաղեր ֆլեշմոբին և ինչպիսի՞ն է առցանց դաստիարակը։

Զբաղվել եմ ինքնակրթութամբ, կարդացել եմ հետևյալ հոդվածները

Լիլիթ Սահակյան «Ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործենք՝ ինքնակրթվենք»։

Նելի Արղության « 5 տարեկանների դաստիարակների հեռավար-առցանց լաբարատորիա» ։

Խորհրդային մանկավարժ Սիմոն Սոլովեյչիկ «Երեխայի մեջ ոչինչ չփոխելու համար կա 4 կանոն»։

Օշո՝ «Բացի քեզանից»