Posted in Դաստիարակի ինքնակրթություն, Uncategorized

Դադտիարակի լաբարատորիա

20200319_145523

Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ

Թեման՝ Առցանց ուսուցում

Քանի որ կորոնավիրուսից խուսափելու համար փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մենք ծնողների հետ աշխատում ենք առցանց։ Պետք է նշել, որ ծնողների ոգևորությունը շատ ողջունելի է, չնայած կան ծնողներ՝ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում։ Հիմնականում չմասնակցող ծնողները բուժաշխատողներն են, կամ այն ծնողներ են, որոնց երեխաները գյուղում են՝ տատիկ, պապիկի մոտ։ Շատ կարևոր է սան-ծնող-դաստիարակ կապը։ Առցանց ուսուցման միջոցով մենք անընդհատ կապի մեջ ենք ծնողի հետ։ Շաբաթվա սկիզբ  իրենց ուղարկում ենք մեր շատ սիրելի Նելի Արղությանի հետ արդեն քննարկած նախագիծը, իսկ ծնողը շատ պարտաճանաչ հետևում է կատարվելիք առաջադրանքներին։ Օրվա թեման տեսանկարահանում են և ուղարկում, որոշակի շտկումներից հետո տեղադրում եմ բլոգում։ Հեռավար-առցանց ուսուցման մեթոդի նպատակներն են՝

երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք-պարտեզ կապը և ինչո՞ւ ոչ, տարածել առցանց ուսուցման մեթոդը։ Կան ծնողներ, որ կարծում են՝ սա շատ լավ մեթոդ է՝ երեխաների հետ ժամանան անցկացնելու և կտրվելու առօրյա հոգսերից։ Ես նույնպես այդպես եմ կարծում։