Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Հեռավար ուսուցման երրորդ շաբաթ 23.03-27.03

20200319_145523

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.Մի բաց նամակ ամենքին։

Անվանումը ՝ Զատկածես

Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (23.03-27.03)

Նպատակը՝  Երեխաներին ծանոթացնել Զատկի ծեսին։ Օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք պարտեզ կապը։

Խնդիրները՝ Երեխաների օրերը դարձնեն հետաքրքիր, ուսումնական։ Ծնողները ըստ օրվա թեմայի տեսաֆիլմեր են նկարում և օրվա վերջ ուղարկում դաստիարակին. ընտանիքը դարձնելով մեդիա միջվայր։

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Պատրաստում ենք շրխկաններ- Փոքր տարայի, շշի, ընկույզի մեջ լցնում ենք աղմկող, ձայն հանող մանրուքներ՝ ուլունք, կոճակ, լոբի, բրինձ, ոսպ և  դարձնում զնգզնգացող, աղմկող խաղալիք։

Մի նկարի պատմություն –Երեխաները ցույց են տալիս իրենց մանկական նկարները, իսկ մայրիկները պատմում են նկարի մասին։

Զատկական ասույթներ –Տատիկներից հարցնել զատկական ասույթներ, առածներ, ոտանավորներ…։ Ում տատիկը իրենց տանը չի ապրում, զանգահարել, փորձել տեսկապի միջոցով։

Ձոն մայրիկին- Պատրաստում ենք մայրիկների համար բացիկներ և մասնակցելու ենք առցանց ցուցահանդեսին, որը կկազմակերպվի ապրիլի 7-ին։ Օրինակն՝ այստեղ։

Ածիկացան- Երեխաները մայրիկերի օգնությամբ ցանում ենք ածիկ և հետևում աճին։

Շաբաթվա ընթացքում մասնակցում ենք ֆլեշմոբին։

Միջավայրը` տուն, բակ

Գանանային երգ՝«Ախ գարուն է »

  • Զատկական երգեր՝ «Զարկ բոլոճիկ »
  • Զատկի ասույթներառածներ, ոտանավորներ.Կարմիր ձուն Զատկին կսազե:
    .Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
    .Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
    .Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
    .Զատիկը թռի, մեր կովը կծնի։
    .Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
    .Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
    .Զատիկը առանց ձվի չի լինի:
    .Զատկից հետո կարմիր հավկիթ:
  • Հուռին գնաց բանջարիԲանջար չեղավ, խոտ եղավ,
    Խոտի տակին ծիտ եղավ,
    Ծլվլալեն դուրս թռավ,
    Ծիտը թռավ գերանին,
    Կանաչ խոտը բերանին։

Լաբարատորիայի ղեկավարի՝ Նելի Արղությանի նախագծերը։