Posted in Հաշվետվություն, Uncategorized

Առցանց ուսուման հաշվետվություն16.03-20.03

84753323_620624051839426_5404556355866460160_nԱրդեն երկրորդ շաբաթն է մենք ծնողների հետ աշխատում ենք առցանց։ Պետք է նշել, որ ծնողների ոգևորությունը շատ ողջյունելի է, չնայած կան ծնողներ՝ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում։ Հիմնականում չմասնակցող ծնողները բուժաշխատողներն են, կամ այն ծնողներ են, որոնց երեխաները գյուղում են՝ տատիկ, պապիկի մոտ։ Շատ կարևոր է սան-ծնող-դաստիարակ կապը։ Առցանց ուսուցման միջոցով մենք անընդհատ կապի մեջ ենք ծնողի հետ։ Շաբաթվա սկիզբ  իրենց ուղարկում ենք մեր շատ սիրելի Նելի Արղությանի հետ արդեն քննարկած նախագիծը, իսկ ծնողը շատ պարտաճանաչ հետևում է կատարվելիք առաջադրանքներին։ Օրվա թեման տեսանկարահանում են և ուղարկում, որոշակի շտկումներից հետո տեղադրում եմ բլոգում։ Հեռավար-առցանց ուսուցման մեթոդի նպատակն է՝ երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք-պարտեզ կապը և ինչո՞ւ ոչ, տարծել առցանց ուսուցման մեթոդը։ Կան ծնողներ, որ կարծում են սա շատ լավ մեթոդ է երեխաների հետ ժամանան անցկացնելու և կտրվելու առօրյա հոգսերից։

Մեի հեռավար աշխատանիքի առաջին օրը անվանել էինք՝ համով ափսե, երեխաները սիրով զարդարեցին իրենց ափսեները և ախորժակով կերան։

Երկրորդ օրը նրանք պատմեցին իրենց ընտանիքի անդամների մասին՝ ովքե՞ր են տանը բնակվում, որտե՞ղ են աշխատում։

Ինքնաշեն խաղալիք պատրաստելն էլ մի ուրիշ հաճույք դարձավ երեխաների և ծնողների համար։

Մարզական,գժական օրերը շարունակվում են։ Էլ ի՞նչ օր առանց մարզվելու. իսկ գլուխկոնծին պարտադիր է։

Այս շաբաթը եզրափակեցինք    բնագիտական  փորձեր կատարելով։

Նաև առցանց մասնակցել ենք <<Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ>> հերթական սեմինար-պարապմունքին։ Թեման՝Վիլյամ Սարոյանի <<Ծիծա՛ղ>>ստեղծագործությունն էր։Վերլուծություն