Posted in Հեռավար աշխատանք, Uncategorized

Բնագիտական օր

Այսօր, այս  շաբաթվա աշխատանքային վերջին օրն է։ Չնայած նրան, որ բնագիտական փորձեր անելու օր է, մայրիկները նաև փորձում են լրացնել անցյալ օրերի չարած աշխատանքները։

 

Posted in Հեռավար աշխատանք, Uncategorized

Ծնողի օրագիր

20200213_111825Մնացականյան Իրինայի մայրիկ՝ Հերմինե։

Որպես ծնող իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությանը, նախակրթարանի դաստիարակներին՝ մեր երեխաների առօրյան գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար: Վառ ապացույցը մեկ շաբաթվա կտրվածքով կազմակերպված ծրագիրն էր, որին մեծ հաճույքով մասնակցեցինք ամբողջ ընտանիքով: Չնայած, որ գլխավոր դերում աղջիկս էր, մենք ընդամենը օգնում էինք, բայց այս ամենը մեր համար տոնի էր վեր ածվել: Եվ ամեն օր սիրով սպասում էինք հաջորդ օրվա թեմային:
Հատուկ շնորհակալություն ընկեր Հասմիկին, ով ամեն առավոտ չէր զլանում և անպայման հիշեցնում էր մեր այդ օրվա թեման: Իսկ երբ ուղարկում էինք, գեղեցիկ տեսանյութներ էր պատրաստում մեր երեխաների մասնակցությամբ: Շնորհակալություն Ձեր նվիրումի համար։

Իննայի մայրիկ՝ Լիաննա

Իննայի մայրիկը նույնպես շատ սիրով սղագրեց իր տպավորութկունների մասին։
Հետաքրքիր և հագեցած շաբաթ.
Իհարկե շատ օրեր և շաբաթներ են եղել, որ Իննան քոլեջ չի հաճախել տարբեր պատճառներով, բայց այս շաբաթը՝ մյուսներից տարբերվում էր նրանով, որ կար ընտանեկան նախագիծ՝ հագեցած տարբեր, և միաժամանակ շատ հետաքրքիր թեմաներով։ Շաբաթն անցավ հետաքրքիր, տարբեր նկարահանումներ էինք անում, զվարճանում, հետաքրքիր խաղային տարբերակներ էի մտածում, որպեսզի Իննային լիարժեք ներգրավեի այդ ամենի մեջ։
Երբ նկարահանումներ էինք անում, Իննան՝ ի զարմանս ինձ, իրեն շատ անկաշկանդ էր դրսևորում և ժպիտով էր իր առօրյաի մասին պատմում, այնպիսի տպավորություն էր, կարծես վաղուց պատրաստված լիներ, հետաքրքիր և խելացի մտքեր էր արտահայտում, ցատկոտում և ուրախանում էր և դա ձեր աշխատանքի արդյունքն է սիրելի դաստիրակներ։
Օգտվելով առիթից ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մեր քոլեջի դաստիրակներին։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի դաստիրակներ, ձեր շնորհակալ աշխատանքի համար։ Ծրագիրը ինչպես ինձ, այնպես էլ Իննային շատ դուր եկավ։ Այս ծրագիրը մեկ այլ դրական կողմ էլ ունեցավ, մի պահ կտրվեցինք արձակուրդի պատճառ դարձած՝ Հայաստանում “կորոնավիրուսի” դեմ պայքարի և տարածման մասին ստեղծված խուճապային տրամադրությունից։ Շնորհակալություն եմ հայտնում քոլեջի ողջ անձնակազմին, որ հոգ եք տանում մեր երեխաների մասին, կրթում, սնում և դաստիարակում եք նրանց հարազատի պես։