Posted in Հեռավար աշխատանք, Uncategorized

Հեռավար առցանց ուսուցում 16.03-20.03

20200221_150644Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Անվանումը ՝

Հեռավար ուսուցում

Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (16.03-20.03)

Նպատակը՝  Երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք պարտեզ կապը

Խնդիրները՝  ընտանիքը դարձնել մեդիա միջավայր

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

  • Գեղեցիկ, համով ափսե- Ափսեյի մեջ նկարել բանջարեղեններով, ուտելիքներով գեղեցիկ պատկերներ84753323_620624051839426_5404556355866460160_n
  • Իմ ընտանիքի անդամները-Երեխաները պատմում են իրենց ընտանիքի անդամների մասին։ Տանը ովքե՞ր են ապրում, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ մասնագետներ են։
  • Ինքնաշեն խաղալիք-Երեխաներն ընտանիքի անդամների հետ պատրաստում են ինքնաշեն խաղալիքներ՝ օգտագործելով ձեռքի տակ ընկած ամեն ինչ։Օրինակ
  • Մարզվող, գլուխկոնծի տվող ընտանիք- Մարզական օրերը շարունակվում են։ Տեսանկարահանուվում է, թե ինչպե՞ս է  մարզվում, գլուխկոնծի տալիս սանը իր ընտանիքի անդամների հետ։
  • Բնագիտական փորձեր- Տանը կատարել որևէ բնագիտական փորձ։ Օրինակն այստեղ
  • Մայրիկի օրագիր-Մայիկները գրառում են իրենց երեխաների ասած հետաքրքիր ,սրամիտ մտքերը, պատումները։

Միջավայրը` տուն, բակ

Շաբաթվա երգեր՝«Ախ գարուն է »

  • Զատկական երգերի փաթեթ 《Խնկի ծառ》,《 Զարկ բոլոճիկ》
  • Շաբաթվա բանաստեղծությունը՝Մարտ
  • Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.

    Մարդու հանգիստ չի տալիս։
    Էսօր ուրախ օր կանի,
    Վաղը անձրև ու քամի.

    Առավոտը պայծառ օդ,
    Կեսօրը մութ ու ամպոտ։
    Մին հագնում է սպիտակ,
    Մին կանաչին է տալիս.
    Մի օր ցուրտ է, մի օր տաք,

    Մին խնդում է, մին լալիս…
    Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։