Posted in Հեռավար աշխատանք, Խոհանոցային գործունեություն

Համով օր

Քանի որ այսօր հեռավար աշխատելու վերջին օրն է, որոշեցինք համով ուտեստներով ավարտել։

Մնացականյան Իրինան այսօր իրենց տան փոքրիկ  խոհարարն է։

Դավիթը օգնում է տատիկին

Posted in Հեռավար աշխատանք, Uncategorized

Հեռավար աշխատանքային շաբաթվա պատում, հաշվետվություն

20200129_114005

Գարուն։ Նոր սկիզբ, բարձր տրամադրություն։ Քանի որ վիրուսներից խուսափելու համար փակ են ուսումնական բոլոր հաստատությունները, մենք ծնողների հետ աշխատել ենք առցանց։ Թվում էր՝ այս հիվանդության ներթափանցումը  Հայաստան մեզ կխանգարեր, բայց մենք մեկ շաբաթ սիրով աշխատեցինք հեռավար։ Սաները նաև հաճույքով աշխատեցին տանը։
Ինձ համար սա առաջին դեպքն էր ծնողների հետ միայնակ աշխատելու, բայց պետք է ասեմ, որ շատ լավ ստացվեց։ Ծնողների ոգևորվածությունն ինձ զարմացրեց, իհարկե, կային ծնողներ, որ այդպես էլ չարձագանքեցին՝ հիվանդության պատճառով, բայց մյուսները իրենց պատասխանատվությամբ լրացրեցին։ Նրանք ջանք չէին խնայում իրենց ծանր աշխատանքային օրվանից հետո օրվա մի մաս նվիրեն իրենց երեխաներին։ Օրինակ՝ Մնացականյան Իրինան բացարձակ չի խոսում երկրորդ մարդու ներկայությամբ, բայց զարմանալի ակտիվություն ուներ այս շաբաթվա ընթացքում։ Չնայած՝ 39 աստիճան ջերմում էր տեսաֆիլմերը նկարելու ժամանակ։ Անգամ մեկ օրում 2-3 ֆիլմ էին պատրաստում։ Շնորհակալ եմ ուշադիր և հետևողական մայրիկին, ով նաև ներկայացրեց իր տպավորությունները պատումի տեսքով։

Մեջբերում եմ՝ «Որպես ծնող իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությանը, նախակրթարանի դաստիարակներին՝ մեր երեխաների առօրյան գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար: Վառ ապացույցը մեկ շաբաթվա կտրվածքով կազմակերպված ծրագիրն էր, որին մեծ հաճույքով մասնակցեցինք ամբողջ ընտանիքով: Չնայած, որ գլխավոր դերում աղջիկս էր, մենք ընդամենը օգնում էինք, բայց այս ամենը մեր համար տոնի էր վեր ածվել: Եվ ամեն օր սիրով սպասում էինք հաջորդ օրվա թեմային:
Հատուկ շնորհակալություն ընկեր Հասմիկին, ով ամեն առավոտ չէր զլանում և անպայման հիշեցնում էր մեր այդ օրվա թեման: Իսկ երբ ուղարկում էինք, գեղեցիկ տեսանյութներ էր պատրաստում մեր երեխաների մասնակցությամբ: Շնորհակալություն Ձեր նվիրումի համար»։
Իննայի մայրիկը նույնպես շատ սիրով սղագրեց իր տպավորութկունների մասին։
Հետաքրքիր և հագեցած շաբաթ.
Իհարկե շատ օրեր և շաբաթներ են եղել, որ Իննան քոլեջ չի հաճախել տարբեր պատճառներով, բայց այս շաբաթը՝ մյուսներից տարբերվում էր նրանով, որ կար ընտանեկան նախագիծ՝ հագեցած տարբեր, և միաժամանակ շատ հետաքրքիր թեմաներով։ Շաբաթն անցավ հետաքրքիր, տարբեր նկարահանումներ էինք անում, զվարճանում, հետաքրքիր խաղային տարբերակներ էի մտածում, որպեսզի Իննային լիարժեք ներգրավեի այդ ամենի մեջ։
Երբ նկարահանումներ էինք անում, Իննան՝ ի զարմանս ինձ, իրեն շատ անկաշկանդ էր դրսևորում և ժպիտով էր իր առօրյաի մասին պատմում, այնպիսի տպավորություն էր, կարծես վաղուց պատրաստված լիներ, հետաքրքիր և խելացի մտքեր էր արտահայտում, ցատկոտում և ուրախանում էր և դա ձեր աշխատանքի արդյունքն է սիրելի դաստիրակներ։
Օգտվելով առիթից ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մեր քոլեջի դաստիրակներին։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի դաստիրակներ, ձեր շնորհակալ աշխատանքի համար։ Ծրագիրը ինչպես ինձ, այնպես էլ Իննային շատ դուր եկավ։ Այս ծրագիրը մեկ այլ դրական կողմ էլ ունեցավ, մի պահ կտրվեցինք արձակուրդի պատճառ դարձած՝ Հայաստանում “կորոնավիրուսի” դեմ պայքարի և տարածման մասին ստեղծված խուճապային տրամադրությունից։ Շնորհակալություն եմ հայտնում քոլեջի ողջ անձնակազմին, որ հոգ եք տանում մեր երեխաների մասին, կրթում, սնում և դաստիարակում եք նրանց հարազատի պես։
Իսկ Սոֆին ամեն օր մայրիկի հեռախոսով թաքուն ինձ տեսազանգ էր ուղարկում ,ասելով, որ շատ է կարոտել քոլեջը և բոլորին։

Շաբաթը սկսեցինք մարզվելով։ Իսկ Ղասաբյան Իննան ցույց է տալիս, թե ինչպե՞ս պետք է օգնել մայրիկին և  մարզվելով հավաքել տները։

Իսկ ուրախ առավոտը  լի էր անակնկալներով, բլբլան հեքիաթասաց քոլեզիկներով։

Հետաքրքիր էր նաև, որ երեխաները ներկայացնում էին իրենց առօրյան։ Իսկ այսօր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, որն էլ կավարտենք հետաքրքիր, համով ուտելիքներ պատրաստելով։

Պետք է նշել, որ այսպիսի հեռավար աշխատանքները մի շղթա են ստեղծում ծնող-դաստիարակ-սան կապին։

Հեռավար ուսուցման նախագծին 18 սանից մասնակցել են 10-ը։