Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Հեռավար աշխատանքային շաբաթվա նախագիծ 02.03-06.03  

Նախագիծ

Անվանումը`Իմ սեբաստացի ընտանիքը

Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, տատիկ-պապիկներ, քույրիկներ, եղբայրներ…

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (02.03-06.03)

Նպատակը՝ ընտանիքի բոլոր անդամներին դարձնել սեբաստացի

Խնդիրները՝  ընտանիքը դարձնել մեդիա միջավայր

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

  • Մարզական ընտանիք
  • Իմ ուրախ առավոտը
  • Երբ ծնողների, տատիկ, պապիկների համար հեքիաթ են պատմում կամ երգում են սաները
  • Այսօր…..
  • Ընտանեկան խոհանոց

Միջավայրը` տուն, բակ,փողոց

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝

Բլոգներում

Շաբաթվա բանաստեղծություն, հեքիաթ,երգ

Բանաստեղծություն՝ Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Հեքիաթ՝   Ծիտը

Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Գարնանային պարտեզ աշխատանքային նախագիծ 02.03-03.04

20200213_103031

Ճաշացանկ

Գարնանային պարտեզ»նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝«Ախ գարուն է »,
  • «Եկավ գարուն ամպերով», «Կաքավիկ», «Խնոցի», «Օր պար»
  • Հեքիաթներ Ջ.Ռոդարի՝ …Ալիսա գլորիկ, Սակալա- Պակալա։
  • Աղայանական շարք`…
  • Ծիտը և բազեն, Խխունջ, Սագիկ
  • Ոտանավորներ՝ Մարտ
  • Ազգային խաղիկներ` «Աքլորակռի~վ. գոմշակռի~վ»
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Գարնանային պարտեզ նախագծեր

  • Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Դաստիարակի օրագիր
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Իմ մայրիկը ամենա….
  • Ընտանեկան նախագծեր

02.03-06.03

  • Սովորում ենք «Մարտ»  ոտանավորը
  • Երաժշտության պարապմունք
  • Մրգերով աղցան
  • Զբոսանք բակում
  • Մայրիկատոն.պատրաստում ենք բացիկ

09.03-13.03

  • Իմ մայրիկը ամենա…
  • Բնագիտական փորձ՝ այրվող մոմը
  • Սովերում ենք մանկական խաղ՝ Ծիտը և բազեն
  • Ծիտը ծառին ծլվլում է.

    — Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
    Բազեն գլխին պտըտվում է.
    — Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
    Ծիտը լռեց, ծիտը վախեց.
    — Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
    Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
    ― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
    Բազեն թռավ,
    Բազեն փախավ,
    Ի՜նչ լավ էլավ..
    ― Հե՜-հե՜-հե՜…
    Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
    Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
    Դու լա՛վ պրծար չար բազեի
    Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…

  • Ռոդարիական մարմնամարզություն
  •  Ջ.Ռոդարի՝ Ալիսա-գլորիկ
  • Այցելություն ջերմոց-լաբարատորիա

16.03-20.03

23.03-27.03

  • Պատրաստում ենք թաղար
  • Մարզական օր
  • Ջ .Ռոդարի՝  Սակալա- Պակալա
  • Ղ.Աղայան՝ Սագ
    Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
    Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
    Որ դու ուտես , շուտ մեծանաս,
    ՈՒրախ ապրես, զվարճանաս:
    Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
    Ես կխնդրեմ իմ մայրիկին,
    Որ նա ժողվե քո փետուրներ
    Եվ ինձ համար շինե բարձեր:
  • Երաժշտության պարապմունք,

30.03-03.04

  • Ինքնաշեն խաղալիք՝ փուչիկով կենդանիներ
  • Բնագիտական փորձ գունավոր կոնֆետներով
  • Հեքիաթի ընթերցում
  • Թաղարի ձևավորում
  • Այլընտրանքային նկարչություն նկարում ենք մայրիկներին