Posted in Աշխատանքային նախագիծ, Uncategorized

Աշխատանքային նախագիծ

20190821_154930

16.09.2019-20.09.2019

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Աշնանային պարտեզ

Ճաշացանկ 02.09-13.09.2019

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն.
  • Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է տնից-նախակրթարան ճանապարհից:  Նրանք ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը,կերակրում են ծովախոզուկներին :Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00 -Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00 Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն,օրվա ամփոփում, տուն ճանապարհել
  • Երկուշաբթի — Մրգերից, բանջարեղենից առանձնացնում և դիտարկում ենք սերմերը:Խոշորացույցով դիտարկում և նկարագրում ենք մեծ,փոքր, ծանր, թեթև սերմերը:
  • Երեքշաբթի — Ռոդարիական ուրախ մարմնամարզություն: Գնդակները դասավորում ենք ըստ գույների:Սերմանացան ջերմոց -լաբորոտորիայում տիկին Շողիկի հետ
  • Կերակրում ենք կենդանիներին:
  • Չորեքշաբթի -Ես կարողանում եմ մեծ հեծանիվ քշել:
  • Հինգշաբթի- Այընտրանքային նկարչություն : Նկարում ենք բակի մեծ քարերի վրա: Ռոդարիական խաղ<< Արահետ>>
  • Ուրբաթ — Մրգերով, բանջարեղենով տիկնիկային թատրոն:

Սեմինար պարապմունք

  • Սեպտեմբերի 17
  • 13։30-14։30՝ երաժշտության, պարի պարապմունք Մարինե Մկրտչյանի հետ
  • Սեպտեմբերի 18
  • 13։30-14։30՝ երաժշտության, պարի պարապմունք Մարինե Մկրտչյանի հետ
  • Սեպտեմբերի 19
  • 13։30-14։30. մարզական պարապմունք Անդրանիկ Դարբինյանի հետ

Նախագծեր`

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Leave a comment